Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում նահանջ չի լինի՝ չնայած Ռուսաստանի պահանջներին

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական դիրքորոշումը չի փոխվել՝ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս գա Դոնեցկի և Լուգանսկի մարզերից։ Ուկրաինայի դիրքորոշումը նույնպես անփոփոխ է՝ Դոնբասում նահանջ չի լինի։ Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին բարձր է գնահատել Թրամփի առաջարկը՝ գրանցել առաջնագիծ «որտեղ էլ լինենք»՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ ուրբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ փորձել է պարզել Ռուսաստանի իրական մտադրությունները հնարավոր տարածքային փոխանակման վերաբերյալ, սակայն դեռևս հստակ դիրքորոշում չկա։

Բացի այդ, Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ամեն տարի կստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, և պատրաստվում է 25 համակարգի պայմանագիր։ Ինչ վերաբերում է Tomahawk հրթիռների  մատակարարմանը, Զելենսկին կարծում է, որ Թրամփը չի ցանկանում սրացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովից առաջ։ Ըստ նրա՝ Բուդապեշտը խաղաղության հարցով հանդիպման համար լավագույն վայրը չէ, քանի որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոչընդոտում է Ուկրաինային անհրաժեշտ նախաձեռնություններին

Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է Ռուսաստանի պահանջը, որ Կիևը դուրս բերի իր զորքերը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից։

«Ռուսների կարծիքը չի փոխվել։ Նրանք ուզում են, որ մենք լիովին դուրս գանք Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից։ Ես նախագահ Թրամփին և Սթիվ Ուիթկոֆին բացատրեցի, որ Ուկրաինայի դիրքորոշումն այս համատեքստում չի փոխվել։ Մենք հասկանում ենք, որ Սթիվ Ուիթկոֆը պարզապես փոխանցում է այն, ինչ նկատի ունի Ռուսաստանը։ Սա չի նշանակում, որ դա նրա տեսակետն է։ Ես հարցրի Ուիթկոֆին՝ եթե Պուտինը վաղը պատերազմի ավարտից հետո փոփոխի Ռուսաստանի Սահմանադրությունը, մենք կրկին ստիպված կլինենք դո՞ւրս գալ որևէ տարածքից։ Եվ եթե, օրինակ, ես Ռուսաստանի Դաշնության երկու շրջան ավելացնեմ Ուկրաինայի Սահմանադրությանը, նրանք դո՞ւրս կգան այդ տարածքներից։ Դա գործող մոդել չէ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ այս անգամ Վաշինգտոնում քննարկվել են միայն հնարավոր տարածքային զիջումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի