Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիին չի համոզել՝ ամբողջ Դոնբասը տալ Ռուսաստանին

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ չի արել Կիևին՝ ամբողջ Դոնբասը զիջել Ռուսաստանին։ Դոնալդ Թրամփը կրկին ընդգծել է, որ իր առաջարկն է՝ պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայիս դիրքերն առաջնագծում։

«Մենք գտնում ենք, որ նրանք պարզապես պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են՝ առաջնագծում»,- լրագրողներին ասել է Թրամփը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ի հարցին՝ արդյո՞ք նա Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան պետք է ամբողջ Դոնբասը փոխանցի Ռուսաստանին, Թրամփը բացասական է պատասխանել։

«Թող ամեն ինչ բաժանվի այնպես, ինչպես կա։ Հիմա ամեն ինչ բաժանված է։ Կարծում եմ՝ տարածքի 78%-ն ​​արդեն զբաղեցրած  է Ռուսաստանի կողմից»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ, Washington Post-ը, հղում անելով Թրամփի և Պուտինի միջև հինգշաբթի կայացած զրույցին ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահը պնդել է Դոնեցկի մարզի մնացած մասը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու հարցում։

Financial Times-ն էլ այնուհետև հայտնել էր, որ  Թրամփը ուրբաթ Զելենսկիին համոզել է՝ համաձայնել Ռուսաստանի առաջարկներին: Մասնավորապես, հղում անելով իր աղբյուրներին, պարբերականը նշել էր, որ հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կոչ է արել «ընդունել Ռուսաստանի պայմանները»՝ զգուշացնելով, որ, հակառակ դեպքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կոչնչացնի» Ուկրաինան։

Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Ուկրաինայի նախագահին Ռուսաստանին հանձնել ամբողջ Դոնբասի շրջանը, որը ներառում է ուկրաինական երեք շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի և Դնեպրոպետրովսկի տարածքները։ Սակայն, ըստ լրատվամիջոցի, Զելենսկիին, ի վերջո, հաջողվել է համոզել Թրամփին՝ աջակցել ներկայիս առաջնագծում պատերազմի դադարեցմանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի