Զելենսկին պատրաստ է միանալ Թրամփի և Պուտինի հանդիպմանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է միանալ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որի անցկացումը նախատեսվում է Բուդապեշտում։

«Ես պատրաստ եմ։ Ես դա ասել եմ նախագահին (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում-խմբ․)։ Ես պատրաստ եմ»,-պատասխանել է Զելենսկին NBC News ամերիկյան հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե արդյոք ցանկանում է մեկնել Բուդապեշտ։ Նա նաև ընդգծել է, որ արդար և երկարատև խաղաղության համար անհրաժեշտ է երկու կողմի մասնակցությունը։

«Ինչպե՞ս կարող են գոյություն ունենալ որոշ պայմանավորվածություններ առանց մեզ»,-ասել է նա։

Լրագրողի հարցին՝ պատրաստ է արդյոք ուկրաինացի նախագահը հրաժարվել երկրի որոշ տարածքներից՝ ռուսական պատերազմը դադարեցնելու համար, Զելենսկին պատասխանել է․ «Եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս պատերազմը և շուտափույթ ու դիվանագիտական ճանապարհով անցնել խաղաղ բանակցությունների, ապա պետք է մնանք այնտեղ, որտեղ կանգ ենք առել, այլ ոչ թե Պուտինին տանք ինչ-որ հավելյալ բան»։

Ուկրաինայի նախագահը հարցազրույցում նաև ընդգծել է, որ այժմ Ուկրաինան «չի պարտվում պատերազմում, բայց Ռուսաստանն էլ չի հաղթում»։ Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով Մոսկվան, զգալով իր դիրքերի թուլացումը ռազմաճակատում, ուժեղացրել է ավիահարվածները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա։

«Ահա թե ինչու նա (Վլադիմիր Պուտինը-խմբ․) իրականում ուժեղացնում է ավիահարվածները․ նա այս ձմռանը ցանկանում է էներգետիկ աղետ ստեղծել»,-ասել է Զելենսկին։

Թրամփը, Զելենսկու հետ Վաշինգտոնում հոկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումից առաջ, իր հերթին նշել էր, որ Ուկրաինայի առաջնորդը չի մեկնի Բուդապեշտ, սակայն ԱՄՆ նախագահը «կապի մեջ կլինի նրա հետ»։

Միևնույն ժամանակ, Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ և՛ ռուսական, և՛ ուկրաինական բանակները «պետք է կանգնեն այնտեղ, որտեղ գտնվում են»։