Թրամփը հայտարարել է Կոլումբիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին և երկրի նախագահին անվանել «գլխավոր թմրավաճառ»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոլումբիային տրամադրվող բոլոր ամերիկյան վճարումները և սուբսիդիաները դադարեցվում են, քանի որ երկրի իշխանություններն ի վիճակի չեն պայքարելու թմրանյութերի արտադրության աճի դեմ, որոնք մաքսանենգ ճանապարհով հասնում են ԱՄՆ։ Այդ մասին Թրամփը գրել է իր TruthSocial սոցիալական հարթակում՝ կիրակի, հոկտեմբերի 19-ին։

«Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, երկրի գլխավոր թմրավաճառը, ակտիվորեն խրախուսում է թմրանյութերի մեծածավալ արտադրությունը՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր պլանտացիաներում։ Դա, անկասկած, դարձել է Կոլումբիայի խոշորագույն բիզնեսը, և Պետրոն ոչինչ չի անում այն կանգնեցնելու համար, չնայած ԱՄՆ-ի կողմից տրամադրվող խոշոր վճարումներին ու սուբսիդիաներին, որոնք նմանվում են Ամերիկայի երկարաժամկետ թալանի»,-գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այդ բոլոր վճարումները և սուբսիդիաները ցանկացած ձևաչափով դադարեցվում են «սկսած այսօրվանից»։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայում թմրանյութերի արտադրության նպատակը դրանց մատակարարումն է ԱՄՆ։

Նախօրեին Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները ոչնչացրել են սուզանավ, որը տեղափոխում էր ֆենտանիլի և այլ թմրանյութերի խոշոր խմբաքանակ՝ «լավ հայտնի երթուղով»։ Նախագահը հրապարակել էր նաև հարվածի տեսանյութը։

Նրա խոսքով՝ խցիկում գտնվող չորս անձանցից երկուսը զոհվել են, իսկ երկու ուրիշներ՝ Կոլումբիայի և Էկվադորի քաղաքացիներ, արտահանձնվել են իրենց երկրներ՝ ձերբակալման և դատական գործընթացի համար։ Կոլումբիայի և Էկվադորի իշխանությունները հաստատել են, որ ողջ մնացածները վերադարձվել են հայրենիք։