Կիրիենկոն ձախողեց Մոլդովայում ընտրությունները, հիմա ատամներով Հայաստանից է կառչել․ Վալերիու Պաշա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայում ընտրությունները երկրի ինքնիշխանության պահպանման համար պայքար են, Factor TV-ի հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան, Մոլդովայի WatchDog.md համայնքի ղեկավար Վալերիու Պաշան։

Սեպտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հաղթանակ բերեցին իշխող կուսակցությանը, որը պաշտպանում է Մոլդովայի եվրոպական ինտեգրումը, և անցկացվեցին Ռուսաստանի ակտիվ միջամտության պայմաններում Նախորդ ընտրությունների ժամանակ ՌԴ-ն Մոլդովայում ծախսել է մոտավորապես 150-200 միլիոն դոլար (սա երկրի ռազմական բյուջեի կրկնակին է) և վտանգել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ճակատագիրը (50,4%-ը քվեարկել է կողմ)։ Վալերիու Պաշան նշում է, որ նախորդ ընտրությունների ժամանակ Ռուսաստանի «Պրոմսվյազբանկ»-ում գրանցված է եղել ավելի քան 139,000 Մոլդովայի քաղաքացի, որոնք գումար են ստացել ռուսամետ ուժերի օգտին քարոզարշավ անցկացնելու և քվեարկելու համար։

Միաժամանակ, մոլդովացի վերլուծաբանը նշում է, որ երկրի քաղաքական սպեկտրում ռուսական ազդեցությունը տեսանելի է ոչ միայն Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն քարոզող ուժերի գործունեության մեջ, այլև այն, որ ամենաագրեսիվ հակառուսական ուժերը հաճախ հայտնվում են ռուսական ազդեցության տակ։

Նկարագրելով Ռուսաստանի կողմից Մոլդովայի ընտրությունները ֆինանսավորելու համար օգտագործվող տարբեր սխեմաները՝ Վալերիու Պաշան նշում է, որ Հայաստանն ավելի խոցելի է այս միջամտության հանդեպ, սակայն հայ պաշտոնյաները չափազանց անլուրջ են վերաբերվում այս սպառնալիքին։ Նա նշում է, որ փաստերի ստուգմանը ռուսական միջամտության դեմ պայքարն ու այլ մեխանիզմները կա՛մ անարդյունավետ են, կա՛մ շատ վատ են աշխատում։

Մոլդովայի դեպքում հետաքննական լրագրությունն ամենահաջողակն է եղել, հայտարարում է Պաշան՝ նշելով, որ լրագրողների ներդնելով ընտրակաշառքով, ապատեղեկատվությամբ և այլ գործունեությամբ զբաղվող խմբերում՝ մեծապես օգնել է հասկանալ ռուսական կողմի գործունեությունը։

Միաժամանակ, ըստ մոլդովացի քաղաքական վերլուծաբանի, ռուսական կողմն այս ընտրություններում ավելի վատ է աշխատել, քան 2024 թվականին, ինչը ՌԴ նախագահական վարչակազմում տեղի ունեցած վերադասավորումների արդյունք է։

Նրա կարծիքով՝ Կիրիենկոյի նշանակումը որպես հետխորհրդային տարածքի և գլոբալ հարավի պատասխանատու այս ձախողման հիմնական պատճառն է։ Եվ Մոլդովայում պարտություն կրելուց հետո Կիրիենկոն հիմա կանգնած է իր արդյունավետությունն ապացուցելու խնդրի առաջ՝ փորձելով իրեն արդարացնել Հայաստանի պարագայում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան