Պուտինին և Լավրովին արգելված չէ մուտք գործել ԵՄ տարածք․ Եվրահանձնաժողովի խոսնակ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրամիությունը պատրաստ է թույլ տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մուտք գործել իր տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերը՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի, գրում է The Insider-ը։

Այս հայտարարությունը հնչել է Պուտինի և Թրամփի միջև Հունգարիայում հնարավոր հանդիպման մասին հաղորդումների ֆոնին։

«Մենք սառեցրել ենք Պուտինի և Լավրովի ակտիվները, բայց նրանց վրա չի տարածվում ճանապարհորդության արգելքը. այն երբեք նրանց վրա չի տարածվել։ Հանդիպումը ներկայում հաստատված չէ, և մենք չենք մեկնաբանի հիպոթետիկ սցենարները: Բայց եթե այն տեղի ունենա, ապա նրանց վրա չի տարածվում ճանապարհորդության արգելքը»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը լրագրողներին նաև ասել է, որ Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը տեղափոխող օդանավի մուտքը ԵՄ օդային տարածք թույլ տալու հարցը կորոշվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ անդամ պետությունների հայեցողությամբ։

ԵՄ օդային տարածքը 2022 թվականից ի վեր փակ է ռուսական քաղաքացիական օդանավների համար՝ պատժամիջոցների շրջանակում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներն «ամբողջ թափով» ընթանում են։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան երկու ժամ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի առաջնորդի հետ, որից հետո հայտարարել էր Բուդապեշտում իրենց հնարավոր հանդիպման մասին՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի