ՌԴ-ում Սմոլենսկի ադրբեջանական համայնքի ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի Սմոլենսկի մարզի ադրբեջանական Ազգային կոնգրեսի ղեկավար, գործարար Ֆաիկ Ալիևը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման և 8,4 միլիոն ռուբլու չափով տուգանքի՝ կաշառակերության գործով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ռուսական աղբյուրներին։

«Սմոլենսկի Լենինսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել գործարարի դեմ հարուցված քրեական գործով։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով (պաշտոնատար անձի կաշառք տալը՝ գիտակցաբար անօրինական գործողություններ և խոշոր չափերով անօրինական անգործություն կատարելու համար)»,- հայտնել են մարզային դատախազությունից։

Դատարանում ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ խոսքը գործարար Ֆաիկ Ալիևի մասին է, որը նաև Սմոլենսկի մարզի Ազգային կոնգրեսի ղեկավարն է:

Ավելի վաղ Սմոլենսկի մարզի դատախազ Ալեքսանդր Սպիցինը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ մարզում բացահայտվել է խոշոր կոռուպցիոն սխեմա, որի շրջանակում էլեկտրացանցերի ընկերության աշխատակիցները յոթ տարվա ընթացքում կաշառք են վերցրել ձեռնարկատերերից՝ խոշոր ընկերություններից, հյուրանոցներից, ռեստորաններից և բնակելի շենքերից էլեկտրաէներգիայի գողությունը թաքցնելու համար: Նախնական տվյալներով՝ կաշառքի ընդհանուր գումարը գերազանցել է 6 միլիոն ռուբլին: Ֆաիկ Ալիևը նաև մեղադրյալ է էներգետիկ ընկերության դեմ հարուցված քրեական գործով:

Դատարանը հաստատել է, որ 2020 թվականի մարտից մինչև 2024 թվականի դեկտեմբերը հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի սեփականատեր Ֆաիկ Ալիևը 846,000 ռուբլի կաշառք է տվել «МРСК Центра -“Смоленскэнерго» ԲԲԸ-ի պաշտոնյային։

«Հաշվի առնելով պետական ​​մեղադրողի կարծիքը՝ դատարանը գործարարին դատապարտել է 8,465,000 ռուբլի տուգանքի և չորս տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում»,- հայտնել է դատախազությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ տեղեկություններ էին տարածվել, որ Ուլյանովսկում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի