«Ջարդուխուրդ են արել` առանց ծանուցման», «Օրենքի պահանջն ենք կատարում». ինչ է քանդվում Սարյան պուրակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացնում Սարյան պուրակում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ հոկտեմբերի 16-ի որոշման մեջ նշված է, որ  Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են շինության շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի։

«Ինքնակամ շինություններով փաստացի ծանրաբեռնված է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինություններից»,- նշված է քաղաքապետի որոշման մեջ։

Հիշատակված հողամասի վրա վաղուց չգործող սրճարան էր․ տնօրեն Նարինե Վարդանյանը պատմեց, որ քաղաքապետարանը քանդման աշխատանքներ է սկսել՝ առանց նախապես տեղեկացնելու։

«Առավոտյան ծաղիկ վաճառողները զանգեցին, պարզվեց, որ քաղաքապետ Ավինյանը երեկ որոշում է կայացրել ու էսօր ուղարկել քանդելու։ Իրենք մեզ չեն տեղեկացրել, բայց երբ պետք ա մուծել հողի վարձավճարը, զգուշացնում են, տուգանքները գրում են, իսկ քանդելու համար՝ ոչ մի բան։ Սա լրիվ վանդալիզմ ա։ Եթե երեկ որոշում էր կայացրել, չէ՞ր կարող տեղյակ պահել, մարդկանց տեռորի են ենթարկում։ Ներկա պահին մեր գործերը դատական պրոցեսում են, մենք ուզում էինք երկարաձգել վարձակալության պայմանագիրը, հիմա էլ պատրաստվում եմ նամակ ուղարկել դատախազին ու վարչապետին, որ էսքան գույքը դրեցին ու մի վայրկյանում ջարդուխուրդ արեցին։ Եթե ծանուցեին, գոնե գույքը դուրս կբերեինք»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հակադարձում է՝ երբ որոշումը հրապարակվում է քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքէջում, համայնքային իշխանությունը ծանուցման պարտավորություն չունի։

«Դա ինքնակամ շինություն էր և մենք մաքրում ենք համայնքային հողը։ Մենք շարժվում ենք օրենքի պահանջով, ոնց օրենքը պահանջում է՝ այդպես ենք անում։ Այդ սրճարանը տարիներ առաջ կառուցվել է ապօրինի։ Մի քանի անգամ դիմել են օրինականացման համար, բայց մերժվել է։ Սա որևէ տնտեսվարողի դեմ չէ, պարզապես համայնքին է վերադարձվում սեփականությունը։ Արդեն քանի տարի է՝ այդ սրճարանը չի շահագործվում և երբ մոտենում ենք տարածքը մաքրելու՝ զգուշացնում ենք, ասում ենք՝ գույքը հանեք, ժամանակ ենք տալիս, օգնում ենք։ Ենթադրում եմ՝ երբ դու ունես ապօրինի կառույցներ, դու պետք է մտածես, որ մի օր, օրենքի պահանջի համաձայն, դա կարող է քանդվել»,- պարզաբանեց Կենտրոնի թաղապետը։

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանն էլ ասաց, որ քաղաքապետարանի գործողությունների առնչությամբ պատրաստվում է դիմել ՆԳՆ ոստիկանություն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան