Մահացել է Kiss խմբի հիմնադիր, կիթառահար Էյս Ֆրեյլին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

74 տարեկանում կյանքից հեռացել է Kiss ռոք խմբի հիմնադիր անդամ, առաջատար կիթառահար Էյս Ֆրեյլին։ CNN-ի հաղորդմամբ՝ նա մահացել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքում՝ ընտանիքի շրջապատում։

Kiss-ի սկզբնական կազմում ներառված էին Ֆրեյլին, վոկալիստ և կիթառահար Փոլ Սթենլին, բաս կիթառահար Ջին Սիմոնսը և թմբկահար Փիթեր Քրիսը։

«Մենք խորապես վշտացած ենք Էյս Ֆրելիի մահով։ Նա անփոխարինելի և կարևոր ռոք զինվոր էր խմբի և նրա պատմության ամենակարևոր հիմնարար գլուխներից մի քանիսում: Նա KISS-ի ժառանգության մի մասն է և միշտ կլինի»,- ասվում է Սիմոնսի և Սթենլիի համատեղ հայտարարության մեջ։

Ֆրեյլին Kiss խմբի անդամ էր 1973-ից 1982 թվականներին։ Այնուհետև նա լքել է խումբը՝ մենակատարի կարիերա սկսելու համար, բայց վերադարձել է 1990-ականների կեսերին, երբ խմբի սկզբնական կազմը վերամիավորվել է։

Ֆրեյլին վերջին անգամ Kiss-ի հետ ելույթ է ունեցել 2001 թվականին, ապա վերադարձել սոլո նախագծերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի