ԱԹՍ-ները հարվածել են Ղրիմին․ նավթաբազա է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Բռնակցված Ղրիմի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ  անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մի քանի էլեկտրական ենթակայաններ են վնասվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է Ղրիմի երկնքում խոցված 32 ուկրաինական անօդաչու թռչող սարքի մասին, գրում է Current time-ը։

«Ներկայում վերականգնման աշխատանքներ են ընթանում: Վերանորոգման ավարտի և էլեկտրաէներգիայի վերականգնման ժամկետների մասին լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ՝ պաշտոնական տեղեկատվական ռեսուրսներում»,- գրել է Աքսյոնովը։

Կրասնոպերեկոպսկի շրջանի իշխանությունները հայտնել են էլեկտրաէներգիայի անջատման մասին։

Տեղի բնակիչները տեսանյութեր են հրապարակում Սիմֆերոպոլի շրջանի Գվարդեյսկոյե գյուղում բռնկված հրդեհի մասին: Ուկրաինական Supernova+ տելեգրամ ալիքը հաղորդում է, որ հրդեհը տեղի է ունեցել Կեդր ընկերությանը (ATAN բենզալցակայանների ցանց) պատկանող նավթաբազայում։

Крым.Реалий-իի տվյալներով՝ այս ընկերությանն է պատկանում թերակղզում բենզալցակայանների ամենամեծ ցանցը։ Նավթաբազայի վրա հարձակումը պաշտոնապես չի հաստատվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի