Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին քրեական մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Մերիլենդի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին մեղադրանք է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին՝ «գաղտնի տեղեկատվության հետ ոչ պատշաճ վերաբերմունքի համար»։ Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկատվություն երրորդ կողմերին փոխանցելու՝  ութ և նման փաստաթղթերի ապօրինի տիրապետման 10 դեպքով։ Այս մասին  հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ գործող նախագահի նախկին օգնականը գաղտնի տեղեկատվություն է ուղարկել անձնական էլեկտրոնային փոստի և մեսենջերների միջոցով: Ըստ որոշ աղբյուրների՝ սա ներառել է գաղտնի տեղեկատվություն ԱՄՆ բանակի ապագա  գործողությունների, ինչպես նաև ԱՄՆ հակառակորդների, օտարերկրյա առաջնորդների և ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության վերաբերյալ: CNN-ի աղբյուրների համաձայն՝ Բոլթոնը, հնարավոր է, գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իր կնոջն ու դստերը էլեկտրոնային նամակագրության միջոցով: Բոլթոնին սպառնում է առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկում յուրաքանչյուր հանցագործության համար։

Թրամփի նախկին խորհրդականը պնդում է, որ դարձել է ներկայիս նախագահի կողմից Արդարադատության նախարարությունը որպես գործիչ օգտագործելու զոհը։ Բոլթոնի խոսքով՝ Թրամփն իր երկրորդ ժամկետի ընթացքում կյանքի է կոչում Լավրենտի Բերիային վերագրվող  խոսքերը. «Եթե մարդ լինի, ապա գործը [հոդվածը] կգտնվի»։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ հենց նոր է իմացել Բոլթոնի դեմ մեղադրանքների մասին և իր նախկին ազգային անվտանգության խորհրդականին անվանել է «վատ մարդ»։

Օգոստոսի 22-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկել էր Ջոն Բոլթոնի գրասենյակը և տունը: Սեպտեմբերին Politico-ն, վկայակոչելով դատարանի փաստաթղթերը, հաղորդել էր, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքի, ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության և «ԱՄՆ կառավարության ռազմավարական հաղորդակցությունների» վերաբերյալ:

Բոլթոնի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը չեղարկվել էր 2025 թվականի հունվարին՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալուց անմիջապես հետո։ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Բոլթոնը 17 ամիս ծառայել է որպես նրա երրորդ ազգային անվտանգության խորհրդական և կոնֆլիկտներ ունեցել նրա հետ Իրանի, Աֆղանստանի և Հյուսիսային Կորեայի հարցերով։

Թրամփի վարչակազմն անհաջող փորձ էր արել արգելափակել Բոլթոնի գրքի հրատարակումը՝ պնդելով, որ այն պարունակում է գաղտնի տեղեկատվություն: Գրքում Բոլթոնը, ի թիվս այլ բաների, նկարագրել է, թե ինչպես է Թրամփը 2019 թվականին ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ կոչ անելով նրան տրամադրել Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ տեղեկատվություն՝ ռազմական օգնության դիմաց։

2025 թվականի փետրվարին Բոլթոնը DW-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել էր իր նախկին ղեկավարին։ Նա նշել էր, որ Թրամփի քաղաքականությունն աղետալի է, և որ նա պարզապես կտրված է իրականությունից շատ հարցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի