Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգին․ մի քանի տասնյակ բնակավայր մնացել է առանց էլեկտրականության

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 17-ի գիշերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Կրիվոյ Ռոգին, փոխանցում է Current time-ը։

Քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ վնասվել են ենթակառուցվածքային կառույցներ։ Հարվածների հետևանքով հրդեհներ են առաջացել, բոլորն արդեն մարվել են: Ոչ ոք չի տուժել։ Վիլկուլը հավելել է, որ Կրիվոյ Ռոգի երկնքում խոցվել է 22 անօդաչու թռչող սարք։

Ավանգագդ, Վերաբովո և Միրիվսկոյե գյուղերը, ինչպես նաև Կրիվոյ Ռոգի շրջանի 22 այլ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Հարվածների պատճառով Միրիվսկոյե տանող տրոլեյբուսի երթևեկը դադարեցվել է, երթուղին փոխարինվել է ավտոբուսով։

«Քաղաքի բոլոր ծառայությունները, հասարակական տրանսպորտը, հիվանդանոցները և սոցիալական հաստատությունները գործում են»,- գրել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է, որ ռուսական ուժերը թիրախավորել են Կրիվոյ Ռոգի քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Իրականում, այս շաբաթների ընթացքում ոչ մի գիշեր չի անցել առանց Ռուսաստանի կողմից Ուկրաինային հարվածելու: Թիրախների մեծ մասը ենթակառուցվածքներն են: Համակարգային ահաբեկչություն մեր էներգետիկ ոլորտի դեմ։ Ռուսաստանի իրական խաղաղության պատրաստակամությունը ոչ թե խոսքերի մեջ է, որոնց պակասը Պուտինը երբեք չի ունեցել, այլ հարձակումների և սպանությունների իրական դադարեցման մեջ, և հենց այդտեղ է նա խնդիրներ ունենում։ Հետևաբար, Ուկրաինայի համար յուրաքանչյուր ՀՕՊ համակարգ կենսական նշանակություն ունի կյանքեր փրկելու համար։ Յուրաքանչյուր որոշում, որը կարող է ամրապնդել մեզ, մոտեցնում է պատերազմի ավարտը։ Անվտանգությունը կարող է երաշխավորվել, եթե իրականացվի այն ամենը, ինչի շուրջ մենք համաձայնության ենք գալիս, մասնավորապես, Վաշինգտոնում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի