Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արագածոտնի թեմի առաջնորդարանում հոկտեմբերի 15-ի խուզարկություններից հետո ձերբակալված թեմի հաշվապահի խափանման միջոցի քննությունն ավարտվել է: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Հաշվապահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

Նշենք, որ ավելի վաղ կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու գործավարը: Հավելենք, որ եպիսկոպոսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ դարձյալ լիազորություններն օգտագործելով: Եպիսկոպոսը մեղադրանքը չի ընդունում։

«Աբսուրդ է համարում, այս ամենը որակում է եկեղեցու նկատմամբ իրականացվող արշավի շարունակություն և անիմաստ է համարել վարույթն իրականացնող մարմնին որևէ բան ասել, ցուցմունք չի տվել»,- Factor TV-ի հետ զրույցում ասել էր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նախաքննական մարմինը հայտնել է, որ երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:

Արփի Հակոբյան