ԵՄ-ն ներկայացրել է 4 առաջատար պաշտպանական նախագծերը՝ ռուսական սպառնալիքին հակազդելու համար

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը հինգշաբթի առաջարկել է չորս եվրոպական առաջատար պաշտպանական նախագծեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ և արևելյան սահմանի ամրապնդման ծրագիր, որպես մայրցամաքը մինչև 2030 թվականն ինքնապաշտպանության պատրաստելու ծրագրի մաս, գրում է France 24-ը։

Առաջարկները, որոնք ներկայացված են պաշտպանական քաղաքականության «ճանապարհային քարտեզում», արտացոլում են Ուկրաինայում պատերազմից բխող մտավախությունները, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ԵՄ անդամի վրա առաջիկա տարիներին, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը Եվրոպային՝ ավելին անել իր սեփական անվտանգության համար։

«Վտանգը չի վերանա նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Ակնհայտ է, որ մենք պետք է խստացնենք մեր պաշտպանությունը Ռուսաստանի դեմ»,- մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։

Հանձնաժողովը նշել է, որ հատկապես հրատապ են երկու «առաջնային» ծրագրերը՝ Եվրոպական անօդաչու թռչող սարքերի պաշտպանության նախաձեռնությունը, որը նախկինում հայտնի էր որպես «անօդաչու թռչող սարքերի պատ», և Արևելյան թևի հսկողությունը, որի նպատակն է «ամրապնդել ԵՄ արևելյան սահմանները ցամաքում, օդում և ծովում»։

«Անօդաչու թռչող սարքերն արդեն փոխում են պատերազմի մոտեցումները։ Անօդաչու թռչող սարքերից պաշտպանություն ունենալն այլևս ոչ մեկի համար ընտրովի չէ։ Այսօր մենք առաջարկում ենք  անօդաչու թռչող սարքերից նոր պաշտպանություն, որը լիովին կգործի մինչև 2027 թվականի վերջը»,- լրագրողներին ասել է Կալլասը՝ հավելելով, որ դաշինքն այլընտրանք չուներ, քան կառուցել իր անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանությունը Ռուսաստանի դեմ։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ երկու նախագծերն էլ պետք է հասնեն նախնական գործառնական կարողությունների մինչև հաջորդ տարվա վերջը։ Անօդաչու թռչող սարքերի նախագիծը պետք է լիովին գործունակ լինի մեկ տարի անց, իսկ մյուս ծրագիրը պետք է հասնի այդ կարգավիճակին 2028 թվականի վերջին։ Այն նաև առաջարկում է ստեղծել Եվրոպական օդային վահան՝ հրթիռներից և օդային այլ սպառնալիքներից պաշտպանվելու համար, և Եվրոպական տիեզերական վահան՝ եվրոպական տիեզերական ակտիվներն ու ծառայությունները պաշտպանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի