Ֆրանսիայի վարչապետ Լըկորնյուն հաղթահարել է խորհրդարանում անվստահության երկու քվեարկությունները

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հինգշաբթի խորհրդարանում անվստահության երկու քվեարկություններից առաջինը հաղթահարել է՝ խոստանալով կասեցնել նախագահ Էմանուել Մակրոնի վիճարկվող կենսաթոշակային բարեփոխումը, գրում է DW-ն։

Առաջարկը, որը ներկայացրել էր ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցությունը, ստացել է 271 ձայն, ինչը պակաս է Լըկորնյուի կառավարությունը տապալելու համար անհրաժեշտ 289 ձայնից։

Երկրորդ առաջարկը ներկայացրել է ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»։

Լըկորնյուի առաջարկը՝ սառեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները, ազդել է սոցիալիստների վրա՝ ապահովելով Մակրոնի կենտրոնամետ դաշինքի նեղ հենարանը խորապես բաժանված Ազգային ժողովում։ Չնայած այս արդյունքը կանխել է կառավարության անհապաղ փլուզումը, այն ընդգծում է  Մակրոնի վարչակազմի փխրունությունը նրա վերջին ժամկետի կեսին, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները՝ թե՛ ձախերից, թե՛ աջերից, շարունակում են փորձարկել նրա խորհրդարանական գոյատևումը։

France 24-ը, միաժամանակ, հայտնում է, որ ինչպես սպասվում էր՝ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի կառավարությունը  հաղթահարել է անվստահության հարցով երկրորդ քվեարկությունը: Բանաձևը ստացել է 144 կողմ ձայն, ինչը զգալիորեն պակաս է անհրաժեշտ 289-ից:

Հավելենք, որ վերանշանակվելուց հետո Սեբաստիան Լըկորնյուն ներկայացրել էր իր նոր կառավարության կազմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի