Թրամփը հաստատել է՝ ԿՀՎ-ին լիազորել է գործողություններ անցկացնել Վենեսուելայում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԿՀՎ-ին լիազորել է գաղտնի գործողություններ անցկացնել Վենեսուելայում, ինչը նշանավորում է Վաշինգտոնի ջանքերի կտրուկ աճը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, գրում է France 24-ը։

Գաղտնի կարգադրության մասին առաջինը հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով որոշմանը ծանոթ ԱՄՆ պաշտոնյաներին, որոնք նշել են, որ Թրամփի վարչակազմի՝ Վենեսուելային վերաբերող ռազմավարությունը նպատակ ունի Մադուրոյին հեռացնել իշխանությունից: Վարչակազմը 50 միլիոն դոլար է առաջարկել Մադուրոյի ձերբակալությանը և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով դատապարտմանը հանգեցնող տեղեկատվության համար:

Թրամփն ասել է, որ ինքը թույլատրել է գործողությունը, քանի որ Վենեսուելայից Միացյալ Նահանգներ է մտնում մեծ քանակությամբ թմրանյութ, որոնց մեծ մասը տեղափոխվում է ծովային ճանապարհով։

«Մենք հիմա դիտարկում ենք ցամաքային ուղղությունը, քանի որ ծովը շատ լավ վերահսկողության տակ է»,- ասել է Թրամփը։

Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ Թրամփի հրահանգը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է, և որ ԱՄՆ գործողությունները նպատակ ունեն օրինականացնել «ռեժիմի փոփոխության» գործողությունը՝ Վենեսուելայի նավթային պաշարները զավթելու վերջնական նպատակով։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտել է այն, ինչն անվանել է «ԿՀՎ-ի կողմից կազմակերպված պետական ​​հեղաշրջումներ»։

«Ո՛չ Կարիբյան ավազանում պատերազմին, ո՛չ ռեժիմի փոփոխությանը, ո՛չ ԿՀՎ-ի կողմից կազմակերպված պետական ​​հեղաշրջումներին»,- ասել է նա։

Թրամփը բազմիցս մեղադրել է Վենեսուելային մահացու ֆենտանիլի ապօրինի շրջանառության կենտրոն լինելու մեջ, սակայն ԱՄՆ-ի տվյալները ցույց են տալիս, որ Մեքսիկան է ֆենտանիլի հիմնական աղբյուրը։

Հարցին՝ ինչու չի հրամայել առափնյա պահպանությանը՝ կանգնեցնել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող նավերը, չնայած ԱՄՆ-ը դա անում էր տասնամյակներ շարունակ, Թրամփը պնդել է, որ դրանք չեն աշխատել:

Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք ԿՀՎ-ն լիազորություն ունի Մադուրոյին մահապատժի ենթարկելու, միայն ասել է. «Կարծում եմ՝ Վենեսուելայում իրավիճակը լարված է»։

ԱՄՆ նախագահը Վենեսուելային մեղադրել է նաև մեծ թվով կալանավորների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատություններից անձանց ԱՄՆ ուղարկելու մեջ, չնայած չի ասել, թե որ սահմանն են նրանք հատում։

Թրամփի վարչակազմը քիչ տեղեկատվություն է տրամադրել հարվածների մասին, ինչը հիասթափեցրել է Կոնգրեսի անդամներին, այդ թվում՝ որոշ հանրապետական ​​գործիչների։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հայտարարել է, որ վարչակազմը Միացյալ Նահանգները ավելի է մոտեցնում  բաց հակամարտությանը։

«Ամերիկացի ժողովուրդն արժանի է իմանալ՝ արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը ներգրավվում է նոր հակամարտության մեջ, վտանգի է ենթարկում զինծառայողներին, թե՞ իրականացնում է ռեժիմի փոփոխության գործողություն»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի