Ասադի կառավարությունը զանգվածային գերեզմանից հազարավոր դիեր այլ վայր է տեղափոխել իր հանցագործությունները թաքցնելու համար. Reuters

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Reuters-ի հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ասադի կառավարությունը երկամյա գաղտնի գործողություն է իրականացրել՝ հազարավոր մարմիններ Սիրիայի ամենամեծ հայտնի զանգվածային գերեզմաններից մեկից տեղափոխելու անապատում գտնվող գաղտնի վայր, փոխանցում է The Buisness Standard-ը։

Նախագահ Բաշար ալ-Ասադի զինվորականների կողմից Քութայֆայում զանգվածային գերեզման պեղելու և Դումեյր քաղաքի մերձակայքում անապատում հսկայական երկրորդ զանգվածային գերեզման ստեղծելու դավադրության մասին նախկինում չի հաղորդվել։

Դհումայրի գերեզմանոցի տեղը բացահայտելու և լայնածավալ գործողության մանրամասները պարզելու համար Reuters-ը զրուցել է 13 աղբյուրի հետ, որոնք անմիջականորեն տեղյակ են եղել դիակների տեղափոխման երկամյա աշխատանքներից, ուսումնասիրել է ներգրավված պաշտոնյաների կողմից ներկայացված փաստաթղթերը և վերլուծել երկու գերեզմանների հարյուրավոր արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են մի քանի տարվա ընթացքում։

Մարմինները Քութայֆայից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող մեկ այլ գաղտնի վայր տեղափոխելու գործողությունը կոչվել է «Տեղափոխեք Երկիրը -Operation Move Earth» գործողություն և տևել  է 2019 թվականից մինչև 2021 թվականը: Ականատեսների խոսքով՝ գործողության նպատակն էր թաքցնել Ասադի կառավարության հանցագործությունները և նպաստել նրա հեղինակության վերականգնմանը:

Երեքշաբթի օրը Reuters-ը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարայի կառավարությանը տեղեկացրել է հետաքննության արդյունքների մասին: Կառավարությունը անմիջապես չի պատասխանել այս թեմային առնչվող հարցերին։

Լրատվական գործակալությունը չի բացահայտում թաղման վայրի ճշգրիտ տեղը՝ չարտոնված մուտքի ռիսկը նվազեցնելու համար: Նրա  առաջիկա հատուկ հրապարակումը կմանրամասնի, թե ինչպես է Ասադի կառավարությունը իրականացրել այս գաղտնի գործողությունը և ինչպես են լրագրողները բացահայտել սխեման։

Ասադի կառավարությունը  զանգվածային թաղումները Քութայֆայում սկսել է 2012 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկզբում։ Ականատեսների խոսքով՝ զանգվածային գերեզմանում ամփոփվել են զինվորների և բանտարկյալների մարմիններ, որոնք մահացել էին բռնապետի բանտերում և ռազմական հոսպիտալներում։

2019 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի ապրիլը, ըստ ականատեսների, վեցից ութ բեռնատար գրեթե ամեն շաբաթ Ալ-Քութայֆայի զանգվածային գերեզմանից աճյունները տեղափոխել են Դումեյր քաղաքի մոտ գտնվող նոր վայր, որը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է։ Այնտեղ, Reuters-ի արբանյակային պատկերները բացահայտել են առնվազն 34 խրամատ՝ 20-ից 125 մետր երկարությամբ։ Ապացույցները և չափերը ենթադրում են, որ այնտեղ կարող են թաղված լինել տասնյակ հազարավոր մարդիկ։

Երկու բեռնատարի վարորդների և մեկ նախկին սպայի խոսքերով՝ տեղափոխման նպատակն էր մաքրել Ալ-Քութաիֆայի զանգվածային գերեզմանը և թաքցնել զանգվածային սպանությունների ապացույցները։ Մինչև Ասադի ռեժիմի անկումը, Ալ-Քութաիֆայի բոլոր 16 խրամատները դատարկվել են։

Հազարավոր մարմինների տեղափոխման գաղափարը ծագել է 2018 թվականի վերջին, երբ Ասադը հաղթանակի շեմին էր Սիրիայի քաղաքացիական պատերազմում, ասել է Հանրապետական ​​գվարդիայի նախկին սպան: Սպան ասել է, որ բռնապետը հույս ուներ վերականգնել միջազգային ճանաչումը՝ տարիներ շարունակ պատժամիջոցների և դաժանության մեղադրանքների պատճառով մեկուսացված լինելուց հետո: Այդ ժամանակ Ասադն արդեն մեղադրվել էր հազարավոր սիրիացիների ձերբակալելու մեջ:

Սիրիական մարդու իրավունքների կազմակերպությունները կարծում են, որ Ասադի ռեժիմի օրոք անհետացել է ավելի քան 160,000 մարդ, որոնք թաղված են նրա կողմից ստեղծված տասնյակ զանգվածային գերեզմաններում:

Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաեդ ալ-Սալեհն է  հայտարարել է, որ զոհերի մեծ թիվը և արդարադատության համակարգը վերակառուցելու անհրաժեշտությունը խոչընդոտում են աշխատանքին: Սիրիայի անհետ կորածների հարցերով նոր ազգային հանձնաժողովը հայտարարել է անհետ կորածների ընտանիքների համար ԴՆԹ բանկ և կենտրոնացված թվային հարթակ ստեղծելու ծրագրերի մասին և նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ վերապատրաստել դատաբժշկության և ԴՆԹ թեստավորման մասնագետների։

Վարորդները, մեխանիկները և տեղափոխմանը մասնակցած մյուս անձինք նաև ասել են, որ գաղտնի գործողության ժամանակ այս թեմայի մասին բարձրաձայնելը կնշանակեր անխուսափելի մահ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի