Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի հետ սերտ համագործակցությամբ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ տարբեր տարածաշրջանային ձևաչափերում՝ ԱՊՀ, ՇՀԿ, Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողով, Կասպյան հնգյակ և 3+3 տարածաշրջանային հարթակ, ինչպես նաև՝ Եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորման համատեքստում»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք Բաքվի և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսության ամրապնդում։ Դրա մասին է վկայում Ադրբեջանի վարչապետի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու բարի ավանդույթը։ Վերջին նման միջոցառումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 30-ին Մինսկում։ Մենք դրական ենք գնահատում մեր համագործակցությունը Բաքվի հետ ԱՊՀ շրջանակներում։ Մեր գործընկերները ակտիվորեն ներգրավված են տարբեր ոլորտներում։ Օրինակ, այս տարի Ադրբեջանը դարձավ ԱՊՀ երեք թեմատիկ ուղղությունների  մայրաքաղաք՝ Գաբալան՝ երիտասարդական մայրաքաղաք, Լաչինը՝ մշակութային մայրաքաղաք և Գյանջան՝ սպորտային մայրաքաղաք»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 8-ը, Ադրբեջանի յոթ քաղաքներում հաջողությամբ անցկացվեցին ԱՊՀ 3-րդ խաղերը, որոնց մասնակցեցին ավելի քան 1500 մարզիկներ 23 մարզաձևերում:

Զախարովան նաև ընդգծել է, որ Բաքուն միացել է Դուշանբեի հոկտեմբերի 10-ի գագաթնաժողովի մի քանի եզրափակիչ փաստաթղթերին: Դրանց թվում են  պետությունների ղեկավարների հայտարարությունները միջազգային հանցագործության դեմ պայքարի և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-ամյակի վերաբերյալ:

Ադրբեջանը նաև աջակցել է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի 2026-2028 թվականների համագործակցության ծրագրի ընդունմանը, որը ԱՊՀ միջնաժամկետ փաստաթուղթ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի