ԱՄՆ Պետդեպը չեղարկել է վեց օտարերկրացիների վիզաները՝ Թրամփի աջակից Չարլի Քըրքի մասին մեկնաբանությունների համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է վեց օտարերկրյա քաղաքացիների վիզաների չեղարկման մասին՝ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի մասին մեկնաբանություններ անելու համար, փոխանցում է Current time-ը։

The Charlie Kirk Show-ի և հայտնի փոդքասթի հաղորդավար Քըրքը համարվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմներից մեկը։ Սեպտեմբերի 10-ին նա ծանր վիրավորվել էր պարանոցին ստացած հրազենային վնասվածքից Յուտայի ​​համալսարանում ելույթի ժամանակ, իսկ ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում։

Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պարտավորություն չունի ընդունել ամերիկացիների մահը ցանկացող օտարերկրացիներին» և շարունակում է բացահայտել վիզա ունեցողներին, որոնք «տոնել են Չարլի Քըրքի սարսափելի սպանությունը»։ Գերատեսչությունը X-ում նշել է, որ նրանք Արգենտինայի, Հարավային Աֆրիկայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Գերմանիայի և Պարագվայի քաղաքացիներ են։ Մասնավորապես, արգենտինացին գրել է, որ Քըրքը «ամբողջ կյանքը նվիրել է ռասիստական, այլատյացության և կանանց նկատմամբ ատելության դրսևորումներով լի հռետորաբանության տարածմանը» և «արժանի է դժոխքում այրվելուն»։

«Միացյալ Նահանգների նախագահը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կպաշտպանեն մեր սահմանները, մեր մշակույթը և մեր քաղաքացիներին՝ կիրառելով մեր ներգաղթի օրենքները։ Այն օտարերկրացիները, որոնք  օգտվում են Ամերիկայի հյուրընկալությունից՝ տոնելով մեր քաղաքացիների սպանությունը, կարտաքսվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Չարլի Քըրքն ամերիկյան քաղաքականության պահպանողական կողմի ամենաակնառու դեմքերից էր և Դոնալդ Թրամփի մտերիմ կողմնակիցը։ Նա վարում էր փոդքասթներ և բացօթյա քաղաքական բանավեճեր անցկացնում երկրի տարբեր քոլեջների կամպուսներում։

2012 թվականին 18 տարեկանում նա համահիմնադրել է Turning Point USA (TPUSA) ուսանողական կազմակերպությունը, որը խթանում է պահպանողական գաղափարներն ու արժեքներն ամերիկյան քոլեջներում և համալսարաններում, որտեղ վերջին տարիներին ժողովրդականություն էին վայելում նոր ձախակողմյան գաղափարներն ու շարժումները, որոնք ամերիկյան քաղաքական լեզվով հայտնի են որպես «լիբերալ»։

Turning Point USA-ը նշում է, որ իր առաքելությունն է «առաջ մղել ֆինանսական պատասխանատվության, ազատ շուկաների և սահմանափակ կառավարության սկզբունքները»։ TPUSA-ն մասնաճյուղեր ունի ավելի քան 850 քոլեջներում։ Համալսարաններում բանավեճեր անցկացնելուց բացի՝ Չարլի Քըրքն իր մտքերը կիսում էր միլիոնավոր հետևորդների հետ սոցիալական ցանցերում և շրջագայում երկրով՝ ելույթ ունենալով հանրապետականների միջոցառումների ժամանակ։

TPUSA-ն անցյալ տարի մեծ դեր է խաղացել Թրամփի ընտրողներին մոբիլիզացնելու գործում: Չարլի Քըրքն անձամբ օգնել է Արիզոնայում տասնյակ հազարավոր նոր ընտրողների ակտիվացմանը և գրանցմանը, ինչը համարվում է Թրամփի հաղթանակի գլխավոր պատճառը նահանգում։ Քըրքը հրավիրվել էր Թրամփի երդմնակալությանն այս տարվա հունվարին, դրանից առաջ ու հետո էլ Թրամփի երկու նախագահությունների ընթացքում պարբերաբար լինում էր Սպիտակ տանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի