Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճել է 5 մեդալ
Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը: Լալայանը ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում, ինչպես նաև երկամարտի արդյունքով:
Աշխարհի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալ նվաճեց Գոռ Սահակյանը, իսկ Գարիկ Կարապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր: