Մարդու իրավունքների պաշտպանները կոչ են անում Դատավորների միջազգային ասոցիացիային միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում բռնաճնշումների վերաբերյալ

Լուրեր

01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Բաքվում անցկացվում է Դատավորների միջազգային ասոցիացիայի 67-րդ գլխավոր ժողովը։ Բացման արարողությանը մասնակցել են աշխարհի 71 երկրներից մոտ 300 պատվիրակներ՝ դատավորներ, փաստաբաններ, պետական ​​պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայտնի իրավական փորձագետներ։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ ասամբլեայի նախօրեին միջազգային մարդու իրավունքների մի խումբ կազմակերպություններ դիմում են հղել Դատավորների միջազգային ասոցիացիային՝ իրենց մտահոգություններն արտահայտելով Ադրբեջանում դատական ​​համակարգի անկախության խախտման և շարունակվող բռնաճնշումների վերաբերյալ։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանի դատական ​​համակարգը գտնվում է կառավարության լուրջ ազդեցության տակ, ինչը թույլ է տալիս քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ հնչեցնել, ինչպես նաև ուժեղացնել ճնշումը այլախոհության նկատմամբ։

«Այս իրավիճակն ուղղակիորեն խաթարում է մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը»,- նշել են կազմակերպությունները։

ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զեկույցներում համակարգված կերպով գրանցվել են Ադրբեջանում դատական ​​հետապնդումների, խոշտանգումների, քաղաքական մեղադրանքների և արդար դատաքննության իրավունքի խախտումների դեպքեր։ Նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ Ադրբեջանի դատարանները չեն պաշտպանում քաղաքացիներին անհիմն ձերբակալություններից և մեխանիկորեն հաստատում են դատախազության որոշումները: Մարդու իրավունքների պաշտպանները սա համարում են ցուցիչ, որ դատական ​​համակարգը գործում է քաղաքական պատվերներով:

Նամակի հեղինակները կոչ են արել Դատավորների միջազգային ասոցիացիային դատապարտել կառավարության միջամտությունը դատական ​​համակարգում և դրա վերածումը ճնշման գործիքի, քննադատել դատարանների անկարողությունը կառավարության դեմ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու հարցում, խրախուսել Ադրբեջանին համագործակցել միջազգային մոնիթորինգային մարմինների հետ և լիովին կատարել ՄԻԵԴ որոշումները, ինչպես նաև գործարկել Ադրբեջանում խախտումների վերաբերյալ պաշտոնական հետաքննության մեխանիզմ՝ համաձայն կազմակերպության կանոնադրության 13-րդ հոդվածի։

Մարդու իրավունքների պաշտպանները կարծում են, որ Վեհաժողովի կողմից ընդունվելիք բանաձևը կարևոր ուղերձ կհղի անարդարացիորեն բանտարկվածների հետ համերաշխության և իրավաբանական մասնագիտության անկախության աջակցության մասին։

Հավելենք, որ տեղի իրավապաշտպանների վերջին տվյաներով՝ Ադրբեջանի քաղբանտարկյաների թիվը հասել է 392-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի