ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ծաղրել է Ֆրանսիայի ափերի մոտ հայտնաբերված «միայնակ և կոտրված» ռուսական սուզանավը

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ծաղրել է Ռուսաստանին՝ Ֆրանսիայի ափերի մոտ հայտնաբերված ռուսական, ենթադրաբար, անսարք ռազմական սուզանավի համար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Միջերկրական ծովում այժմ ռուսական ռազմածովային ներկայություն գրեթե չի մնացել։ Միայն միայնակ, կոտրված ռուսական սուզանավն է պարեկությունից հետո տուն վերադառնում»,- ասել է Ռուտտեն՝ ելույթ ունենալով Սլովենիայում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հիշատակել է Թոմ Քլենսիի 1984 թվականի «Կարմիր հոկտեմբերի որսը» վեպը, որը պատմում է դավադիրների կողմից առևանգված խորհրդային միջուկային սուզանավի որոնումների մասին։

«Ինչպես է ամեն ինչ փոխվել»,- նշել է Ռյուտեն։

Հոկտեմբերի 9-ին ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի օպերատիվ խումբը հայտնել էր, որ թևավոր հրթիռներով զինված ռուսական «Նովոռոսիյսկ» սուզանավը դուրս է եկել ֆրանսիական Բրետանի ափերի մոտ, իսկ հետագայում վերցվել Դաշինքի հսկողության տակ։ Հոլանդական Nl Times-ի տվյալներով՝ սուզանավը մարտական ​​հերթապահություն էր իրականացնում Միջերկրական ծովում, երբ վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքը, որը, ենթադրաբար, մոտ է Ռուսաստանի անվտանգության ուժերին, հայտնել է, որ սուզանավի խնդիրը հայտնաբերվել է սեպտեմբերի վերջին. վնասվածքի պատճառով դիզելային վառելիքը սկսել է արտահոսել նավամատույց։

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը, սակայն, հերքել էր խափանման և սուզանավի դուրս գալու մասին հաղորդագրությունները։ Նրանք հայտարարել  էին, որ «Նովոռոսիյսկ»-ը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև անցնում էր Լա Մանշով՝ «միջազգային նավարկության կանոնակարգերին համապատասխան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի