GITEX GLOBAL 2025-ի գլխավոր հարթակում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը  GITEX GLOBAL 2025 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսի գլխավոր հարթակում հանդես է եկել «Տեխնոլոգիական ազդեցության նոր հավասարումը. Արդյո՞ք Արևմուտքի և Արևելքի երկվությունը դեռևս որոշում է համաշխարհային նորմերը» թեմայով ելույթով։

Գերատեսչությունից հայտնում են, որ ելույթի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի դերը համաշխարհային բարձր տեխնոլոգիական էկոհամակարգում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման հեռանկարներին։ Նա նշել է Հայաստանի դիրքը կիսահաղորդչային արտադրության գլոբալ արժեշղթայում և դրա ինտեգրման ընթացքն՝ ընդգծելով ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության խորացման համատեքստում։

«Սիմոնյանն անդրադարձել է նաև միջազգային խոշոր համագործակցությունների փորձին, մասնավորապես, NVIDIA-ի և Firebird-ի համագործակցությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման ծրագրին:

Ամփոփելով ելույթը Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի և մարդկային կապիտալի զարգացմանը։ Նա առանձնացրել է պետական աջակցության առաջնահերթությունները` հատկապես գիտահետազոտական (R&D) ոլորտին տրամադրվող արտոնությունները»,- ասված է հաղորդագրությունում։

GITEX GLOBAL 2025 ցուցահանդեսն անցկացվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում՝ հոկտեմբերի 13-17-ը։ Ակնկալվում է ավելի քան 200,000 այցելուների մասնակցություն։ Միջոցառման գլխավոր հարթակում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ներկայացումը նպաստում է երկրի ճանաչելիության բարձրացմանը տեխնոլոգիական աշխարհում՝ խթանելով նորարարական տեխնոլոգիաների և ներդրումների ներհոսքը Հայաստան։

ԲՏԱ նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ցուցահանդեսին մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով ոլորտային չորս խոշորագույն նախագծեր և տեխնոլոգիական էկոհամակարգի 11 կազմակերպությունների լուծումներ։