ՀԾԿՀ-ն երկարացրել է ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել մեկ ամսով երկարացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը․ այս մասին նշված է հանձնաժողովի հոկտեմբերի 10-ի որոշման մեջ, վարչական վարույթը հարուցվել է 2025 թվականի հուլիսի 18-ին՝ ուսումնասիրելու էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերը։

Հանձնաժողովը արձանագրել է, որ վարույթի շրջանակում ընկերության ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է լրացուցիչ և ծավալուն նյութեր, որոնց ուսումնասիրությունը պահանջում է հավելյալ ժամանակ՝ ապահովելու համար փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը։ Այդ իսկ պատճառով ՀԾԿՀ-ն որոշել է մեկ ամսով երկարացնել վարչական վարույթի ժամկետը, որը վերաբերում է նաև «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին և «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը՝ ներգրավված որպես վարույթի երրորդ կողմեր։

Հանձնաժողովը վերահաստատել է, որ նպատակ ունի ամբողջությամբ բացահայտել գործի բոլոր հանգամանքները և ապահովել վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրականացումը։

Որոշումը ստորագրել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հիշեցնենք, որ Factor.am-ն այս առնչությամբ զրուցել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հետ, որը նշել էր․ « ՀԷՑ-ի վարույթը կարող է ունենալ երկու ելք։ Գնալու ենք մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով»։