Բրիտանիան վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն, հարաբերությունները բարձրացնում ռազմավարական մակարդակի

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարումների էմբարգոն։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դաութիի հայտարարության մեջ՝ ուղղված խորհրդարանին։ Գրավոր հայտարարությամբ նա Ներկայացուցիչների պալատին տեղեկացնում է Հարավային Կովկասում տեղի ունեցած նշանակալի զարգացումների և Միացյալ Թագավորության արձագանքի մասին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում գրանցված պատմական առաջընթացին:

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի կողմից կազմակերպված եռակողմ խաղաղության գագաթնաժողովում հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Գագաթնաժողովի արդյունքում նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր, ինչպես նաև ստորագրվել է համատեղ հռչակագիր։ Այն ներառում էր համատեղ կոչ՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը և պարտավորություն՝ ապահովելու Ադրբեջանի և նրա Նախիջևան էքսկլավի միջև անխոչընդոտ կապը՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մեծ Բրիտանիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այս զարգացումները կարևորագույն պահ են տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը, նաև խաղաղության ուղղությամբ շարունակական շարժմանն աջակցելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ դարձնելով դրանք ռազմավարական գործընկերություն։ Այս գործընկերությունները կձևակերպեն համագործակցությունն առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում, կամրապնդվեն ամենամյա նախարարական մակարդակով հանդիպումներով՝ առաջընթացը վերանայելու համար։

Բրիտանացի պաշտոնյան նշել է օգոստոսի 24-ից 26-ը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը՝ վերահաստատելու Մեծ Բրիտանիայի աջակցությունը և երկու երկրների ղեկավարների հետ քննարկելու, թե ինչպես կարող է Մեծ Բրիտանիան գործնական միջոցներ ձեռնարկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հեռանկարները ամրապնդելու համար։

Ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտահանման ու առևտրի լիցենզիաների դիմումները կշարունակեն գնահատվել յուրաքանչյուր դեպքի համար՝ համաձայն Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտահանման լիցենզավորման չափանիշների, և կառավարությունը չի տրամադրի որևէ լիցենզիա, եթե դա չհամապատասխանի որևէ չափանիշի և  ուշադիր կուսումնասիրեն Ադրբեջանի և Հայաստանի տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակը։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ սա Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հնարավորության պահ է։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և նախաձեռնողական դեր խաղալու այս վերափոխմանը, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը աջակցելու գործում»,- ասվում է Դաութիի  հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի