ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները առանձնազրույց են ունեցել

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

 

 

Հուլիսի 18-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հանդիպումը:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ իր գործընկերոջ այցելությունը տեղի է ունենում Հանրապետության Նախագահի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Էմիրություններ կատարած այցից, հայ-էմիրաթական գործարար համաժողովի հաջող անցկացումից հետո, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև ձևավորված են ջերմ բարեկամական հարաբերություններ, փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ շեշտելով, որ դրանում իր ներդրումն ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Զրույցի ընթացքում ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցեր: Զրուցակիցները համակարծիք էին, որ բարձր մակարդակով փոխայցելությունները, միմյանց մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նպաստում են փոխգործակցության ամրապնդմանը, ինչին, նախարար Նալբանդյանի համոզմամբ, կնպաստի նաև Դուբայում վերջերս հիմնված Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Նախարարներ Նալբանդյանը և Ալ Նահայանը կարևորեցին ԱԳ նախարարությունների միջև երկկողմ և միջազգային օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար, և վերջին շրջանում Էմիրություններից գրանցվել է զբոսաշրջիկների էական աճ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանը ներկայացրեց արաբական թերակղզում վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ Էմիրությունների մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով, որ եռախագահող երկրները, հանդես գալով միջազգային հանրության անունից, շարունակաբար շեշտում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման հիման վրա։

Հանդիպումից առաջ ԱՄԷ արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։