Թրամփը հաստատել է՝ շաբաթվա վերջին հանդիպելու է Զելենսկիի հետ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հոկտեմբերի 17-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, գրում է Current time-ը։

Զելենսկին ավելի վաղ  հայտարարել էր, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, ինչպես նաև հեռահար զենքի մատակարարումը։ ԱՄՆ նախագահը չի բացառել Ուկրաինային հեռահար Tomahawk թևավոր հրթիռների փոխանցումը։

Այնուամենայնիվ, Թրամփը նշել է, որ մտադիր է պարզել, թե ի՞նչ է անելու Ուկրաինան դրանց հետ, ինչպես նաև խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացնել նրան, որ ԱՄՆ-ը կարող է այդ հրթիռները փոխանցել Կիևին, եթե Ռուսաստանը հրաժարվի կարգավորել  պատերազմը։

Ուկրաինայի պատվիրակությունն արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ, որի կազմում են վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը և ուրիշներ։

Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերն ավելի X սոցիալական ցանցում գրել էր, որ Թրամփը և Զելենսկին հանդիպումը նշանակել են անցյալ հանգստյան օրերին երկու հեռախոսազրույցներից հետո, որոնց ընթացքում նրանք քննարկել են Tomahawk հրթիռների վաճառքը և պատերազմը դադարեցնելու ուղիները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ Tomahawk թևավոր հրթիռների՝ Կիևին փոխանցումը «ոչինչ չի փոխի մարտադաշտում»։ Նա հավելել էր, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգը հարմարվել է ATACMS հրթիռներին և սկսել է դրանք որսալ, սակայն հրթիռների մատակարարումը կսրի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի