Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ռազմավարական բանակցություններ են անցկացրել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում հանդիպում է անցկացրել իր ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քննարկվել են ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում։

Նշվել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտուրն աճել է ավելի քան 10%-ով, և այս դրական միտումը շարունակվել է նաև այս տարի։ Ընդգծվել է, որ առաջին ութ ամիսների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 13,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով 3,35 միլիարդ դոլարի։

Հյուսիս-Հարավ միջանցքով տրանսպորտի ծավալը այս տարվա առաջին ինը ամիսներին աճել է 8.3%-ով։ Դրանցից 10.4%-ը կազմել են ավտոմոբիլային տրանսպորտը, իսկ 2%-ը՝ երկաթուղայինը։ Այս տարվա առաջին ութ ամիսներին Ադրբեջանից Ռուսաստան գյուղատնտեսական արտահանումն աճել է 15%-ով, որից 23%-ը՝ մրգեր և բանջարեղեն։ Կողմերը գոհունակություն են հայտնել ներդրումային, արդյունաբերության, տրանսպորտի և տարանցման, էներգետիկայի, մաքսային և այլ ոլորտներում համատեղ նախագծերի ընթացքից։

Տրանսպորտային կապերի ամրապնդման համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը՝ ընդգծելով միջանցքի երկայնքով ենթակառուցվածքների ընդլայնման համաժամեցման և բեռնափոխադրումների կայուն աճի ապահովման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել համագործակցության առկա ներուժի արդյունավետ օգտագործման, հարաբերությունների հետագա ընդլայնման և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ։

Նաև նշվել է Բաքվում կայացած Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպման կարևորությունը, և վստահություն է հայտնվել, որ կայացած բանակցությունները և ընդունված որոշումները կնպաստեն համապատասխան ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանը և օգուտ կբերեն երեք երկրներին և ամբողջ տարածաշրջանին։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բաքվում այսօր կայացել էր  Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։ Պատվիրակությունները գլխավորել էին են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ՌԴ  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի