Փաշազադեն Սպիտակ տանը հանդիպումների ընթացքում ԱՄՆ-ին կոչ է արել Ադրբեջանը հանել կրոնական ազատության հետ կապված խնդիրներ ունեցող երկրների ցանկից

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Միացյալ Նահանգներին հանել Ադրբեջանին հատուկ դիտարկման տակ գտնվող երկրների ցանկից՝ կրոնական ազատության պատճառով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փաշազադեն նման կոչով հանդես է եկել Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Էնդրյու Լումիսի և Մայքլ Իմբրեդայի, ինչպես նաև Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման բաժնի աշխատակից Ջոնաթան Ասքոնասի հետ հանդիպման ժամանակ։

Նա Սպիտակ տան ներկայացուցիչներին ասել է, որ Ադրբեջանի ներառումը հատուկ հսկողության ցուցակում, իբր, բացարձակապես չի համապատասխանում երկրում տիրող բազմամշակութային միջավայրին և միջկրոնական ներդաշնակությանը։

Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե Հայ եկեղեցու և հայկական սփյուռքի ղեկավարությունը, իբր, փորձում են խոչընդոտել խաղաղության գործընթացին՝ ընդունելով ապակառուցողական դիրքորոշում և կոչ անելով նոր առճակատման ու ռևանշիզմի:

Հավելենք, որ 2023 թվականի ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած զեկույցում Ադրբեջանը ներառվել էր հատուկ ցանկում՝ որպես կրոնական ազատությունը լրջորեն ոտնահարող երկիր, այդ թվում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու համար։ Պետքարտուղարությունն այս որոշումը կայացելիս հետևել է Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի՝ USCIRF-ի առաջարկությանը, որը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի ճակատագրի հետ կապված՝ սեպտեմբերին ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո, ինչի հետևանքով Արցախի հայերը բռնի տեղահանվել են։

USCIRF-ը նաև մտահոգություն էր հայտնել կրոնական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ: Իրավապաշտպաններն ահազանգում են Ադրբեջանում կրոնական ակտիվիստների նկատմամբ իրավունքների խախտումների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի