Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը
Քաղաքականություն
13.10.2025 | 11:13
Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը»,- ասված է հաղորդագրությունում։