Մադագասկարի նախագահը հայտարարել է իշխանությունը զավթելու փորձի մասին

Լուրեր

01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Բոլորը

Անդրի Ռաձուելինան՝ Մադագասկարի նախագահը, որտեղ սեպտեմբերի 25-ից զանգվածային բողոքներ են ընթանում, հայտարարել է «իշխանությունը ապօրինաբար և ուժով զավթելու փորձի» մասին։ Նման հայտարարություն հոկտեմբերի 12-ին հրապարակվել է պետության ղեկավարի վարչակազմի սոցիալական էջերում, փոխանցում է DW-ն։

Տեքստում նշվում է, որ Ռաձուելինան «դատապարտում է այս ապակայունացման փորձը» և կոչ է անում քաղաքացիներին «միավորվել՝ սահմանադրական կարգն ու ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար»։ Նախագահը նաև նշել է, որ երկխոսությունն է «միակ ուղին» ստեղծված ճգնաժամը լուծելու համար։

Բողոքները, որոնցում հիմնականում մասնակցում է երիտասարդությունը, սկսվել են սեպտեմբերի վերջին՝ ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերական խափանումների պատճառով։ Շուտով ցույցերը վերածվել են իշխանությունների գործունեությամբ ընդհանուր դժգոհության՝ բարձր գործազրկության, կոռուպցիայի և կյանքի աճող արժեքի դեմ։

Հայտարարությունը հաջորդել է 2009 թվականի հեղաշրջման ժամանակ Անդրի Ռաձուելինային նախագահական իշխանությունը զավթել օգնած CAPSAT էլիտար ստորաբաժանման զինծառայողների՝ բողոքի ակցիաներին միանալուն, ինչի պատճառը ժանդարմի կողմից ստորաբաժանման զինծառայողներից մեկի սպանությունն է:

CAPSAT-ի զինվորականներն այսօր հայտարարել են, որ ստորաբաժանումը ստանձնում է բանակի կառավարումը:

«Հետայսու բանակի հրամանները՝ լինեն ցամաքային զորքերը, օդուժը կամ նավատորմը, արձակվելու են CAPSAT-ի կենտրոնակայանից», – հայտարարել է ստորաբաժանման սպայակազմը:

Ցույցերը, որոնք ուղեկցվում են բախումներով ոստիկանների հետ, փողոցների փակմամբ, թալանով և քաղաքական գործիչների տների վրա հարձակումներով, տեղի են ունենում ոչ միայն մայրաքաղաք Անտանանարիվուում, այլև երկրի ևս յոթ խոշոր քաղաքներում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ոստիկանները ծեծի են ենթարկել ցուցարարներին, կիրառել արցունքաբեր գազ և անգամ մարտական փամփուշտներ։ Արդյունքում՝ բողոքի առաջին չորս օրերի ընթացքում առնվազն 22 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Բողոքների մեկնարկից հետո՝ հոկտեմբերի 29-ին, Մադագասկարի նախագահը լուծարել է կառավարությունը և նոր վարչապետ նշանակել բանակի գեներալ Ռուֆեն Զաֆիսամբոյին։ Նա նաև խոստացել է հրաժարական տալ, եթե մեկ տարվա ընթացքում Անտանանարիվուում չվերանա էլեկտրաէներգիայի անջատումների խնդիրը։

Նոր վարչապետը իր առաջին ելույթում խոստացել է անցկացնել անկախ հետաքննություն՝ պարզելու անվտանգության ուժերի կողմից բողոքների սկզբից թույլ տրված հնարավոր սխալները։ Դրանից հետո իրավապահ մարմինները հրապարակել են հայտարարություն, որտեղ ընդունել են «սխալները» և կոչ արել «եղբայրության»՝ բանակի և ժանդարմերիայի միջև։