Փարիզի Աստվածամոր տաճարում անանուն գրություն է գտնվել՝ խնդրանքով չբացել տաճարը՝ խուսափելու համար «սպանություններից»

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցը տաճարի ներսում հայտնաբերել է անանուն գրություն՝ խնդրանքով չբացել այն հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ «սպանություններից խուսափելու համար»։ Ֆրանսիական ոստիկանությունը զննել է շենքը, հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Չբացեք տաճարը հոկտեմբերի 11-ին և 12-ին։ Այնտեղ կլինեն օտարերկրացի հյուրեր, ովքեր վերջին օրերին, այլ այցելուների օգնությամբ, արդեն թաքցրել են դանակներ տաճարի ներսում։ Նրանք պատրաստվում են սպանություններ անել։ Խնդրում եմ՝ մի բացեք տաճարը»,-մեջբերում է պարբերականը գրության տեքստը։

Հայտնի է, որ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան տաճարում անցկացրել է ստուգում գրության հայտնաբերման մասին հաղորդագրությունից հետո, սակայն եզրակացրել է, որ անվտանգության որևէ սպառնալիք չի հայտնաբերվել։ Le Figaro-ի տվյալներով՝ տաճարի վարչությունը դեռ չի որոշել՝ արդյոք դիմելու է իրավապահներին պաշտոնական բողոքով՝ հետագա քննության համար։

Պարբերականը նաև նշում է, որ ավելի վաղ՝ ապրիլին, Նոտր Դամում հայտնաբերվել էր նմանատիպ գրություն՝ ենթադրյալ հարձակման մասին, սակայն այն ժամանակ սպառնալիքները իրականություն չէին դարձել։