Աֆղանստանն ու Պակիստանը զինված հակամարտության մեջ են մտել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին սկսվել են թեժ զինված բախումներ իսլամիստական «Թալիբան» շարժման զինյալների և պակիստանցի զինվորների միջև։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի մի քանի նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներին։ Երկու օր առաջ թալիբները Իսլամաբադին մեղադրել էին Աֆղանստանի տարածքի վրա օդային հարվածներ հասցնելու համար։

Հոկտեմբերի 9-ին Քաբուլում երկու պայթյուն էր որոտացել, ևս մեկը՝ Աֆղանստանի հարավարևելքում։ Հաջորդ օրը «Թալիբանի» վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել էր հարևան երկրին՝ ինքնիշխանությունը խախտելու համար։

«Պակիստանի բանակի կողմից Քաբուլի վրա իրականացված օդային հարվածներին ի պատասխան»՝ թալիբների ուժերը «ծանր մարտերի մեջ են մտել պակիստանցի անվտանգության ուժերի հետ» տարբեր հատվածներում, ասվում է Աֆղանստանի զինվորականների հայտարարության մեջ։

Իսլամաբադը չի հաստատել իր ներգրավվածությունը օդային հարձակումներում, սակայն կոչ է արել Քաբուլին «դադարեցնել իր տարածքում պակիստանցի թալիբներին ապաստան տալը»։ Պակիստանի իշխանությունները նրանց մեղադրում են 2021 թվականից ի վեր հարյուրավոր պակիստանցի զինվորների սպանության համար։ Պակիստանցի թալիբները ռազմական պատրաստություն են անցնում Աֆղանստանում և կիսում են իրենց աֆղանցի համախոհների գաղափարախոսությունը, գրում է AFP-ը։ Վերջին դիվերսիաների հետևանքով Պակիստանի հյուսիս-արևմուտքում զոհվել են անվտանգության ուժերի 20 աշխատակիցներ և երեք քաղաքացիական անձինք։

Պակիստանի աղբյուրների տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան աֆղանական զորքերը կրակ են բացել սահմանագծի մի քանի հատվածներում, ներառյալ Չիտրալ քաղաքը՝ Պակիստանի Խայբեր-Փախթունխվա նահանգում, և Բահրամչա քաղաքը՝ աֆղանական Բելուջիստանում, հաղորդում է dpa գործակալությունը։ Նրանց տվյալներով՝ Պակիստանը պատասխանել է ծանր հրետանիով, տանկերով, անօդաչուներով, ինչպես նաև օդ է բարձրացրել կործանիչներ։

Պակիստանի լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերը ոչնչացնում աֆղանական դիրքեր։ Լրատվամիջոցները պնդում են, որ «Թալիբանի» զինյալները լքել են մի շարք հենակետեր և փախել։

Իսլամաբադի ուժային կառույցների աղբյուրները հայտնել են, որ նաև երկրի արևելյան՝ Հնդկաստանի հետ սահմանին, բարձրացվել է մարտական պատրաստվածության մակարդակը՝ Նյու Դելիի հնարավոր միջամտության մտավախությամբ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոչ է արել հարևան երկրներին «դրսևորել զսպվածություն»։ Այս պահի դրությամբ զոհերի մասին հաստատված տեղեկատվություն չկա։

Ավելի վաղ Պակիստանը նույնպես հարվածներ էր հասցրել Աֆղանստանին, սակայն սա առաջին դեպքն է, երբ թիրախը դարձել է հենց Քաբուլը։ Նոր հարվածները համընկել են «Թալիբանի» արտգործնախարար Ամիր Խան Մութաքիի այցի հետ Նյու Դելի, նշում է dpa-ն։

Պակիստանը ունի միջուկային զենք. տարբեր գնահատականներով՝ նրա զինանոցը ներառում է 60-ից 170 մարտագլխիկ։