Մեծ Բրիտանիան նախատեսվածից շուտ Ուկրաինային է հանձնել հարյուրավոր ՀՕՊ հրթիռներ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեծ Բրիտանիան հարյուրավոր հակաօդային պաշտպանության հրթիռներ է տրամադրել Ուկրաինային նախատեսված ժամկետից հինգ ամիս շուտ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում՝ Լուկ Փոլարդի՝ Կիև կատարած այցի ընթացքում։

Խոսքը վերաբերում է LMM թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներին, որոնք արտադրվում են Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակում։ Այս հրթիռներն օգտագործվում են երկրի օդային տարածքը պաշտպանելու նպատակով։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև հայտարարել է Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսելով 1,6 միլիարդ ֆունտ սթերլինգ հատկացնել LMM հրթիռների ինտեգրումը Ուկրաինայի ՀՕՊ համակարգում խորացնելու նպատակով։ Լուկ Փոլարդի խոսքով՝ 2025 թվականին Ուկրաինային տրամադրվելիք ընդհանուր ռազմական աջակցությունը կկազմի 4,5 միլիարդ ֆունտ՝ ամենաբարձր ցուցանիշը ողջ պատերազմի ընթացքում։