Զելենսկին հայտնել է, որ քննարկել է Թրամփի հետ Ուկրաինայի ՀՕՊ համակարգի ուժեղացումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ուկրաինական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժեղացման հնարավորությունները։

«Տեղեկացրի նախագահ Թրամփին մեր էներգետիկ համակարգի վրա ռուսական հարվածների մասին։ Շնորհակալ եմ մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Քննարկեցինք մեր ՀՕՊ-ը ուժեղացնելու հնարավորությունները և այն պայմանավորվածությունները, որոնք պատրաստում ենք այս ուղղությամբ»,- գրել է Զելենսկին սոցցանցի իր էջում։

«Կան լավ տարբերակներ, հզոր գաղափարներ, թե ինչպես կարող ենք իրականում ուժեղացնել մեր պաշտպանությունը»,- հավելել է նա։

Զելենսկին նաև հայտնել է, որ շնորհավորել է Թրամփին «Մերձավոր Արևելքի համաձայնագրի առնչությամբ, որը նա իրապես ապահովել է»։

Վերջին շրջանում Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էլեկտրակայաններին։

Ուկրաինան արդեն մի քանի ամիս է՝ դիմում է Թրամփին՝ նոր ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով, այդ թվում՝ ամերիկյան Patriot համակարգեր։