Պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում․ Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ ի պատասխան Մայր Աթոռի

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեր Արամ քահանա Ասատրյանը գրառմամբ պատասխանել է Մայր Աթոռի այն հայտարարությանը, ըստ որի՝Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել է իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր, որին չեն մասնակցել Տեր Արամ քահանա Ասատրյանն ու Տեր Տարոն քահանա Հունանյանը։

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8.32)

Ճշմարիտ է այն, ինչ նույնական է իրականության հետ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով համոզում է լսարանին, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը ինձ ժողովի է հրավիրել և ես չեմ ներկայացել, ինչի պատճառով ժողովը չի իրականացել։ Այստեղ պետք է ասել, որ ժողովն արդեն մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում են` պատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ։

Բայց փորձեմ հակիրճ անդրադառնալ հայտարարությանը.

Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)։

Ինչ ես եմ խոսել, ասել եմ բաց, ուղիղ, հանրային և «ծածուկ ոչինչ չեմ ասել» (Հովհաննես 18.20), իսկ արձագանքը կուլիսային է, ֆեյքերով և ծպտված, միշտ ծուղակային։ Ծածուկ, գաղտագողի ու հանկարծակի գործելաոճը որդեգրվում է ընդդեմ հերթական զոհի։ Բայց Աստված ասում է, որ ամեն ծածուկ բան պիտի բացահայտվի (Ղուկաս 8.17) և արդեն իսկ բացահայտ է…

Վերջում տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը։
Աստված օգնական և պահապան ամենքիս։

հգ.
1.Սիրով պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում։

2. Քանի որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այլևս պատրաստակամ կերպով պատասխանում է լրագրողների հարցերին, կոչ եմ անում բոլոր լրագրողներին` Ձեզ և հանրությանը հետաքրքրող և շուրջ 30 տարի անարձագանք թողնված բոլոր հարցերն ուղղեք` Ձեր էջերում նշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին»,- գրել ՝ Արամ քահանան։

Հիշեցնենք, որ, ըստ Արամ քահանա Ասատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջորդին է: Ապա այդ վերաբերմունքն իր նկատմամբ խորացել է այն բանից հետո, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այլ կանանց հետ վանք է գնացել, ու ինքն էլ տիկնանց խմբին պատմել է Հովհաննավանքի պատմությունը: Բանը հասել է նրան, որ քահանան Վեհափառի մոտ է հրավիրվել:

Տեր Արամ քահանան այժմ հրապարակային քննադատում է եկեղեցական վերնախավին: Նրան են միացել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանն ու  Տեր Տարոն քահանա Հունանյանը։