Մարդու իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն առցանց և անցանց միջավայրում. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Տալլինում

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հոկտեմբերի 9-ին Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» նախարարական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է «Ազատություն առցանց կոալիցիա»-ի շրջանակում «Իրավունքները հարգող թվային հանրային ենթակառուցվածքների սկզբունքներ» նախաձեռնությունը՝ ընգծելով դրա արդիականությունը: Այս համատեքստում շեշտել է, որ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու նորմերը պետք է հավասարապես կիրառելի լինեն թե՛ առցանց, թե՛ ոչ թվային միջավայրում:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ազգային ջանքերը՝ ուղղված համապարփակ և անվտանգ թվային փոխակերպմանն ու թվային ծառայությունների հավասար հասանելիությանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ խթանելու թվային միջավայրում մարդու իրավունքների պաշտպանությանը, թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների մշակման և ներդրման գործում կանանց և աղջիկների ներգրավվածության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: