Նոր գործիքներ՝ Telcell տերմինալներում. ստուգի՛ր տրանսպորտային քարտդ կամ լիցքավորի՛ր մեկ հպումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Վճարովի բովանդակություն

«ԴիջիԹեք 2025»-ի վճարային գործընկեր «ԹԵԼ-ՍԵԼ»-ը ցուցահանդեսին ներկայանում է մի շարք նորություններով։ Այս տարի ընկերությունը չունի առանձին տաղավար, սակայն գրեթե յուրաքանչյուր հատվածում կարելի է տեսնել «ԹԵԼ-ՍԵԼ»-ի տերմինալները, QR-ով վճարային համակարգերն ու լիցքավորիչները։

«ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության տերմինալները համալրվել են նոր գործիքով․ այժմ հնարավոր է տրանսպորտային քարտ ընթերցող սարքերի (card reader) միջոցով լիցքավորել կամ ստուգել տրանսպորտային քարտի մնացորդն ավելի պարզ՝ ընդամենը մեկ հպումով։

Գործարկվել են 30 այդպիսի սարքեր, նախատեսվում է ևս 1200 սարքով համալրել ներսում տեղադրված տերմինալները։ Եթե տերմինալը դեռ չունի քարտ ընթերցող սարք, ապա մնացորդը կարելի է ստուգել` հավաքելով քարտի 16 նիշը։

Դյուրինացվել է նաև ուղևորության տոմս գնելու գործընթացը․ այժմ հնարավոր է վճարումն իրականացնել անկանխիկ ձևով՝ POS տերմինալի միջոցով։

Այս նոր լուծումներով քաղաքացիները կծախսեն ավելի քիչ ժամանակ, իսկ ապագայում՝ նաև նույնականացվելու են նույն սարքերի միջոցով։

Դիջիթեքի շրջանակում գործում են նաև հատուկ առաջարկներ․ լիցքավորիր հեռախոսդ մեկ ժամում և վճարիր ընդամենը 1 դրամ՝ 150-ի փոխարեն։

Այս ամենով «ԹԵԼ-ՍԵԼ»-ը «ԴիջիԹեք 2025»-ում հանդես է գալիս ոչ միայն որպես վճարային գործընկեր, այլև որպես թվային նորարարությունների գործնական ցուցադրություն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները դառնալ քաղաքացիների ամենօրյա կյանքի մի մասը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան