ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Էստոնիայի իր պաշտոնակիցը բարձր են գնահատել երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը

Լուրեր

19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
Տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
Բոլորը

Հոկտեմբերի 9-ին՝ Տալլինի թվային գագաթնաժողովի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի՝ գլոբալ հարցերով տեղակալ Մինա-Լինա Լինդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մտքեր են փոխանակել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

«Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ազատություն առցանց կոալիցիայի» և թվային միջավայրում մարդու իրավունքների խթանման շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ ձևաչափերում ընդհանուր առաջնահերթությունների առաջմղմանը միտված համատեղ նախաձեռնությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրությունում: