Տաջիկստանը չի կատարել Պուտինի կալանավորման  միջազգային քրեական դատարանի օրդերը․ ԵՄ 

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի նախագահը Տաջիկստանում է՝ չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից տրված կալանման  օրդերին։ Տաջիկստանը, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետություն, չի կատարել կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները կալանքի  օրդերը կատարելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերի հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԵՄ-ն իր վճռական աջակցությունն է հայտնում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների համար միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ապահովման, ինչպես նաև տուժածների արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների իրավունքի ապահովման ջանքերին: Այս առումով ԵՄ-ն շարունակում է աջակցել Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից Ուկրաինայում անցկացվող հետաքննություններին և կոչ է անում բոլոր պետություններին համագործակցել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հավելենք, որ 2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանքի օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաների արտաքսման մեջ։

Պուտինը Դուշանբե է ժամանել հոկտեմբերի 8-ին։ Սա 2022 թվականից ի վեր նրա առաջին այցն է Տաջիկստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի