Հայաստանը պաշտոնապես միացել է Բնության պահպանության միջազգային միությանը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Հայաստանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Աբու Դաբիում պաշտոնապես միացել է Բնության պահպանության միջազգային միությանը (IUCN)՝ դառնալով միություն-անդամ։

Հայաստանը ներկայացնելու պարտավարությունը ստանձնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Բնության պահպանության միջազգային միությանն անդամակցությունը վկայում է մեր երկրի հանձնառության մասին՝ զարգացնելու կենսաբազմազանության պահպանությունը և բարձրացնելու մեր հավակնությունները բնության նկատմամբ»,- նշված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում նշել է

«IUCN-ի միջոցով մենք հնարավորություն ենք ստանում օգտվելու համաշխարհային փորձից, նորարարական գործիքներից և միջազգային գործընկերություններից, որոնք կօգնեն մեզ արագացնել մեր շրջակա միջավայրի պահպանության իրագործումը: Այս անդամակցությունը նաև աջակցում է մեր նախապատրաստական աշխատանքներին՝ 2026 թվականին հյուրընկալելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), ինչը նշանակալիիրադարձություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու մեր երկիրը կենսաբազմազանության և կայունության գործում»։

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Հայաստանն առանձնանում է իր հարուստ կենսաբազմազանությամբ՝ լեռնային անտառներով, ալպյան մարգագետիններով, կիսաանապատներով և քաղցրահամ ջրային էկոհամակարգերով։ Այս լանդշաֆտները բնավայր են հանդիսանում եզակի և վտանգված տեսակների համար՝ ինչպես առավել վտանգված Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus tulliana), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus) և Սևանի իշխանը (Salmo ischchan), որը հանդիպում է միայն Սևանա լճում։ Հարուստ կենսաբազմազանությունիցն բացի, այս էկոհամակարգերը մեր ժողովրդի և տարածաշրջանի համայնքների համար կենսական նշանակություն ունեն։

Վերջին տարիներին կենսաբազմազանության ոլորտում Հայաստանն առաջընթաց է արձանագրել՝ իրականացնելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։ Այնուամենայնիվ, ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ իրավական դաշտի կատարելագործում, ազգային կենսաբազմազանության մոնիթորինգային համակարգի զարգացում, ինչպես նաև երկարաժամկետ բնապահպանական նպատակների համար կայուն ֆինանսավորման ապահովում, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Մեծ պատիվ է Հայաստանի համար, որ IUCN-ը պաշտոնապես ողջունում է Հայաստանի անդամակցությունը։ Այս որոշումը կայացվում է այն պահին, երբ Հայաստանն ակտիվորեն ընդլայնում է բնության հատուկ պահպանվող տարածքները, իրականացնում անտառների վերականգնման ծրագրեր և փոփոխություններ օրենսդրական դաշտում՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Հայաստանն իր եզակի կենսաբազմազանությամբ և էկոհամակարգերով, կարևոր դեր ունի թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ բնապահպանական ցանցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանը Կանաչ անցման գործընթացում պարտավորվում է մինչև 2030 թվականը վերականգնել անտառապատ տարածքի 12.9%-ը, ամրապնդել վտանգված տեսակների պաշտպանությունը և նվազեցնել ճնշումները քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վրա, մասնավորապես Սևանա լճի։ Միջազգային գործընկերների և IUCN-ի աջակցությամբ Հայաստանը գնում է դեպի կանաչ անցում, ինչը համահունչ է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին, ընդլայնելով Էմերալդ ցանցը և ներառելով բնահեն լուծումներ երկրի ազգային զարգացման ռազմավարությունում։

IUCN-ին անդամակցելով՝ Հայաստանը միանում է համաշխարհային միասնական հարթակի, որտեղ համագործակցությունը, փորձի փոխանակումն ու նորարարությունը դառնում են զարգացման հիմք։ Այս անդամակցությունը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային ֆինանսավորման մեխանիզմներում, ինչպիսիք են Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF) և Գլոբալ կենսաբազմազանության շրջանակային հիմնադրամը (GBFF)՝ իրագործելու երկրի ազգային առաջնահերթությունները և համաշխարհային կլիմայական ու կենսաբազմազանության նպատակների իրականացնելու գործում ներդրումն ունենալու համար։