Թրամփին այդպես էլ Խաղաղության Նոբելյան մրցանակ չշնորհվեց

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Նոբելյան կոմիտի որոշմամբ՝ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու նրա պայքարի համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը համարվում էր մրցանակի հավակնորդներից, այդպես էլ դրան չարժանացավ։

Դոնալդ Թրամփը բազմիցս պնդել է, որ արժանի է մրցանակին՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտություններից մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունները լուծելու համար։

Հինգշաբթի AFP լրատվական գործակալությունը Թրամփին հարցրել է, թե որքա՞ն է հավանականությունը, որ նա Նոբելյան խաղաղության մրցանակ կստանա։

«Իրականում չգիտեմ, թե ինչ են անելու։ Բայց գիտեմ, որ պատմության մեջ ոչ ոք ինը ամսվա ընթացքում չի լուծել ութ պատերազմ։ Ես կանխել եմ ութ պատերազմ։ Նախկինում երբեք նման բան չի եղել»,- պնդել է նա՝ հավելելով, որ Գազան «ամենամեծն էր»։

Գազայում երկամյա պատերազմը դադարեցնելու՝ Թրամփի առաջարկը հիմք հանդիսացավ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համար, ավելի մեծ ուշադրություն հրավիրելով մրցանակի համար նրա հայտի վրա։ Նախօրեին էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին նույնպես նման հայտարարություն էր արել։

Թրամփին մրցանակին առաջադրելու առաջարկով հանդես էին եկել մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան, Հայաստանն ու Ադրբեջանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման առաջարկ էին արել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի հետ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։

Հավելենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ԱՄՆ 4 նախագահներ՝ Բարաք Օբաման, Ջիմի Քարթերը, Վուդրո Վիլսոնը և Թեոդոր Ռուզվելտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի