Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործիչների դեմ մահափորձի մեջ կասկածվող անձանց. ենթադրաբար, թիրախում է եղել նաև վարչապետը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է երեք երիտասարդի, որոնք կասկածվում են քաղաքական գործիչների դեմ ահաբեկչություն ծրագրելու մեջ: Այս մասին հայտարարել է դաշնային դատախազ Անն Ֆրանսենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դատախազը նշել է, որ կասկածյալները ծրագրել են «ջիհադիստների կողմից ոգեշնչված ահաբեկչական հարձակում»: Նրանք մտադիր են եղել պայթուցիկ սարք ամրացնել անօդաչու թռչող սարքին: Ձերբակալվածները 18, 23 և 24 տարեկան են: Նրանցից մեկն ազատ է արձակվել։

Բրյուսելում կառավարության աղբյուրները AFP-ին հայտնել են, որ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, հնարավոր է, եղել է ենթադրյալ հարձակման թիրախներից մեկը։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Belga գործակալության տվյալներով՝ խուզարկություններ են տեղի ունեցել Անտվերպենում գտնվող մասնավոր տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Belga-ն նշում է, որ Դյուրնե շրջանում ոստիկանական գործողությունը հանգեցրել է մոտակա բնակիչների կարճատև տարհանման՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել է, որ ցնցված է երկրի վարչապետի դեմ հնարավոր մահափորձի նախապատրաստման մասին լուրից։

«Սա մեզ հիշեցնում է, որ ահաբեկչության սպառնալիքը մնում է իրական, և որ մենք պետք է զգոն մնանք»,- գրել է դիվանագետը X սոցիալական ցանցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյան