Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևին

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մայրաքաղաքը գիշերը կրկին ենթարկվել է թշնամական հարձակման։ Քաղաքի մի քանի շրջաններում գրանցվել են բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ»,- հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Փրկարարների տվյալներով՝ Կիևում բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել բեկորների անկման հետևանքով։

«Քսան մարդ փրկվել է, ինը վիրավորվել է, իսկ հինգը փոխանցվել է բժշկական անձնակազմին։ Պոդոլսկի և Դեսնյանսկի շրջաններում բեկորները թափվել են բաց տարածքում. հրդեհ կամ վնաս չի առաջացել»,- ասվում է հայտարարության մեջ։

Գիշերը Կիևի մարզը ենթարկվել է տարբեր տեսակի հրթիռների և հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարձակման: Արդյունքում, Բրովարիի և Բորիսպոլի շրջանների շուրջ 28,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրել է տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը Telegram-ում։ Ըստ նրա՝ կարևորագույն և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներն աշխատում են գեներատորներով։

Հարձակման հետևանքով վնասվել են նաև Բրովարիի երեք բազմահարկ շենքեր, որտեղ պայթյունի ալիքը կոտրել է պատուհանները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հաղորդվում է, որ Կիևում տուժածների թիվը հասել է 12-ի։

Զապորոժիեում բնակելի թաղամասերի և ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է յոթ տարեկան երեխա, վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ տղայի ծնողները, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

Նրա տեղեկացմամբ՝ վնասվել են 12 բազմահարկ շենքեր, ութ մասնավոր տներ և գազային ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչի հետևանքով դժվարություններ են առաջացել գազամատակարարման հետ կապված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի