Իսրայելի կառավարությունը վավերացրել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագիրը

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Իսրայելի կառավարությունը ուրբաթ օրը վավերացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման հետ հրադադարի մասին համաձայնագիրը՝ ճանապարհ հարթելով Գազայում ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում դադարեցնելու և այնտեղ պահվող իսրայելցի պատանդներին դրանից հետո 72 ժամվա ընթացքում ազատ արձակելու համար, գրում է Reuters-ը։

Իսրայելի կաբինետը հաստատել է համաձայնագիրը ուրբաթ վաղ առավոտյան՝ միջնորդների կողմից համաձայնագրի մասին հայտարարությունից շուրջ 24 ժամ անց, որը նախատեսում է իսրայելցի պատանդների վերադարձ՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, և իսրայելական զորքերի փուլային դուրսբերման սկիզբ Գազայից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում երկամյա պատերազմը դադարեցնելու նախաձեռնության շրջանակում։

«Կառավարությունը հենց նոր հաստատել է բոլոր պատանդների՝ ողջերի և մահացածների ազատ արձակման շրջանակը», – ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի X-ի էջում արված գրառման մեջ։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան ասել է, որ ինքը երաշխիքներ է ստացել Միացյալ Նահանգներից և այլ միջնորդներից, որ պատերազմն ավարտվել է։

Իսրայելի կառավարության խոսնակը հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի կառավարության կողմից համաձայնագրի հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածից հետո Գազայում պահվող պատանդները կազատվեն 72 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ Գազայում պահվող իսրայելցի պատանդներից դեռևս ողջ են քսանը, մինչդեռ 26-ը մահացած են, երկուսի ճակատագիրն անհայտ է։ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ զոհվածների մարմինների դուրսբերումը կարող է ավելի երկար տևել, քան ողջ մնացածների ազատ արձակումը։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սնունդ և բժշկական օգնություն տեղափոխող բեռնատարներ կմտնեն Գազա՝ օգնելու քաղաքացիներին, որոնցից հարյուր հազարավորները ապաստան են գտել վրաններում։

Ըստ հրապարակման, սակայն, շատ բան կարող է սխալ ընթանալ։ Նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո պաղեստինյան աղբյուրը հայտնել է, որ ազատ արձակվող հարյուրավոր պաղեստինցիների ցուցակը վերջնականապես չի կազմվել։

Թրամփի 20 կետանոց ծրագրի հետագա քայլերը դեռևս չեն քննարկվել։ Դրանց թվում է այն, թե ինչպես է կառավարվելու քանդված Գազայի հատվածը մարտերի ավարտից հետո, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի վերջնական ճակատագիրը, որը մինչ օրս մերժել է զինաթափման պահանջները։

Նեթանյահուն ևս խնդիրների է բախվում իշխող կոալիցիայի ներսում, քանի որ շատերը վաղուց դեմ են ՀԱՄԱՍ-ի հետ ցանկացած համաձայնագրի: Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, որը ծայրահեղ աջ գործիչ է, հայտարարել է, որ կքվեարկի կառավարության հրաժարականի օգտին, եթե ՀԱՄԱՍ-ը չլուծարվի: Սակայն մարտերի դադարեցման և պատանդների վերադարձի մասին հայտարարությունն ընդունվել է ցնծությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ կիրակի  կմեկնի տարածաշրջան, հնարավոր է՝ Եգիպտոսում կայանալիք ստորագրման արարողությանը մասնակցելու համար, իսկ Իսրայելի Կնեսետի խոսնակ Ամիր Օհանան նրան հրավիրել է ելույթ ունենալ օրենսդիր մարմնի առջև, որը կլիներ ԱՄՆ նախագահի առաջին նմանատիպ ելույթը 2008 թվականից ի վեր։

Արևմտյան և արաբական երկրներն էլ հանդիպել են Փարիզում՝ քննարկելու միջազգային խաղաղապահ ուժերի և Գազայի վերականգնման օգնության հարցերը, երբ մարտերը դադարեն։

Ավելի քան 67,000 պաղեստինցի է զոհվել Գազայի վրա Իսրայելի հարձակման ժամանակ, որը սկսվել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ և գերի վերցվել 251-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի