Բոյկոտե՞լ են, թե՞ չեն հասցրել․ ինչու բոլոր ՔՊ-ականները չեն ստորագրել քննիչ հանձնաժողովի զեկույցի տակ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Ոչ բոլոր ՔՊ-ականներն են ստորագրել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի տակ։ Այս մասին զեկույցին ծանոթանալուց հետո հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ»,-տեղեկացրել է նա։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովի կազմում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողի կազմն է։ ՔՊ-ից հանձնաժողովի կազմում են Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, Գագիկ Մելքոնյանը, Վիլեն Գաբրելյանը՝ մինչ մանդատը վայր դնելը և Արտյոմ Մեհրաբյանը, որը փոխարինում է Գաբրիելյանին։ Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանից Factor.am-ը հետաքրքրվեց՝ ՔՊ-ականներից ովքեր են ստորագրությամբ հաստատել հանձնաժողովի եզրակացությունը։

«Սահմանված ժամկետ է եղել, մինչև ուղարկելը պետք է գնային, ստորագրեին։ Ովքեր չեն ստորագրել՝ կամ չեն հասցրել ստորագրել, կամ չեն հասցրել ծանոթանալ, որ ստորագրեն։ Ես ծայրից ծայր կարդացել եմ, ստորագրել եմ։ Ինձ հետ նույն օրը կարդաց և ստորագրեց Գագիկ Մելքոնյանը։ Մեզանից բացի նաև Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանն են ստորագրել»,-ասաց նա։

Քրիստինե Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու չի ստորագրել զեկույցը։ «Ես չեմ ստորագրել, քանի որ ինձ հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալու զեկույցին։ Դիմել եմ ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ սեպտեմբերի 27-ին կհրապարակվի, կծանոթանամ։ Ինչպես կարող եմ ստորագրել մի թուղթ, որի պարունակությունը ծանոթ չեմ»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։

Հայկ Սարգսյանից չհաջողվեց ճշտել՝ ստորագրությամբ հաստատել են Քոչարյանի հեղինակած զեկույցը, թե՝ ոչ։ Նրանք զանգերի չպատասխանեցին։ Արմեն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց։

«Քրիստինե Պողոսյանը երևի չի հասցրել ծանոթանալ, երևի չի հասցրել ստորագրել, որովհետեև վերջում ժամանակը քիչ էր, պետք է ուղարկվեր ԱԺ նախագահին, դրա համար գուցե չի հասցրել ստորագրի։ Չեմ կարծում, որ խնդրահարույց է, բայց հիմա էլ կարող են գնալ, ծանոթանալ, բայց չեն կարող ստորագրել։ Եթե ինչ-որ նկատառումներ ունենան, կարող են ասել»,-ասաց նա։

Նշենք, որ այս զեկույցի շուրջ վերջին շրջանում տարբեր քննարկումներ ծավալվեցին։ Նախ Անդրանիկ Քոչարյանը ցուցադրաբար, զեկույցը ձեռքին լուսանկար հրապարակելով, տեղեկացրեց, որ այն ուղարկում է ԱԺ նախագահին լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու համար։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ հայտարարեց, որ զեկույցն իրեն է ուղարկվել ժամկետների խախտմամբ։ Վերջնարդյունքում զեկույցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց, այժմ Ազգային ժողովի արխիվում է։

Նարեկ Կիրակոսյան