Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ ԵՄ-ին կոչ անելով «վճռականություն ցուցաբերել» ՌԴ-ի կողմից օդային տարածքի խախտումների պատասխանի դեպքում

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ԵՄ-ին «վճռականություն ցուցաբերել» Ռուսաստանի օդային տարածքի խախտումներին արձագանքելու հարցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևի ընդունման պատճառը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի օդային տարածքի վերջին խախտումներն են։

«Համակարգված գործողություններ, ավելի ուժեղ պաշտպանություն և պատժամիջոցներ են անհրաժեշտ ԵՄ անվտանգության և ենթակառուցվածքների դեմ ուղղված ռուսական սադրանքներին հակազդելու համար»,- նշվում է փաստաթղթում։

Պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին խստացնել պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք անմիջականորեն օգնում են Ռուսաստանին (Իրան, Հյուսիսային Կորեա, Բելառուս), ինչպես նաև չինական ընկերությունների նկատմամբ, որոնք մատակարարում են կրկնակի նշանակության ապրանքներ և ռազմական արտադրանք, որն անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության համար։

Բանաձևն ընդունվել ձայների 469 կողմ, 97 դեմ և 38 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի