ԱԺ նախագահը պահանջում է հերքել «Ո՛չ Ալեն Սիմոնյանին եմ համակրում, ո՛չ Հայկ Սարգսյանին» տեսանյութում տեղ գտած արտահայտությունները․ դատական հայց՝ ԶԼՄ-ի դեմ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Օրագիր Մեդիա» լրատվականի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Պատճառը երկու շաբաթ առաջ լրատվականի յութուբյան էջում հրապարակված հարցման տեսանյութն է։

«Ո՛չ Ալեն Սիմոնյանին եմ համակրում, ո՛չ Հայկ Սարգսյանին» վերնագրով տեսանյութում լրագրողը քաղաքացիներից հարցնում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՞ն են համակրում, թե՞ Հայկ Սարգսյանին։ Քաղաքացիներից մեկն ասում է, որ համակրում է Ալեն Սիմոյանին, ինչին ի պատասխան լրագրողն արձագանքում է․ «Բայց նա ժողովրդի վրա թքում է, անվտանգության աշխատակիցներին ասում է՝ մարդուն բռնեն, ինքը թքում է»։
Հենց այս արտահայտություններն է Սիմոնյանը զրպարտություն համարում և պահանջում հերքել։ Բացի այդ՝ ԱԺ նախագահը նաև 800 հզ դրամ է պահանջում՝ որպես զրպարտության փոխհատուցում և 524 հզ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության և վճարված պետական տուրքի գումար։

Հայցադիմումը ներկայացվել է երեկ՝ հոկտեմբերի 8-ին։ Մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոյանի և Հայկ Սարգսյանի հարաբերություններթւմ լարվածություն կա։

 

Սեպտեմբերի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացրել էր, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունը Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։

«Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել»,- ասված է ՔՊԿ-ի տարածած հաղորդագրությունում։ Կուսակցությունից միևնույն ժամանակ հիշեցնում են, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ «Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։ Հայտնի է նաև, որ Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։

Հենց այս հայտարարությունից մեկ օր անց՝ սեպտեմբերի 18-ին է «Օրագիր Մեդիա» լրատվականը հարցում արել Երևանի փողոցներում՝՝ փորձելով պարզել, թե ում են համակրում քաղաքացիները։

 

Արաքս Մամուլյան