Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի Վիլնյուսի գրասենյակը դադարեցրել է գործունեությունը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը Լիտվայում ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը՝ քաղաքական գործչի ֆիզիկական պաշտպանության մակարդակը իջեցնելու մասին Լիտվայի որոշումից հետո, գրում է Meduza-ն։

Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկին հայտարարել է, որ Լիտվայի իշխանությունները վերջին րոպեին են տեղեկացրել իրենց որոշման մասին։

«Հոկտեմբերի 1-ին մեզ տեղեկացրին Լիտվայում Տիխանովսկայայի անվտանգության միջոցառումների փոփոխությունների մասին։ Մենք կցանկանայինք նախապես տեղեկացված լինել այս որոշման մասին։ Քանի որ ծանուցման ժամկետը շատ կարճ էր, մենք չկարողացանք մեր գրասենյակը հարմարեցնել այդ փոփոխություններին։ Այդ պատճառով ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը»,- ասել է նա։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը վստահեցրել է, որ Սվետլանա Տիխանովսկայայի կարգավիճակի որևէ փոփոխություն չի նախատեսվում։ Տիխանովսկայայի՝ որպես Լիտվայի պետության հյուրի կարգավիճակն արտացոլում է նրա՝ Բելառուսի փաստացի ընտրված ղեկավարի կարգավիճակը։

Տիխանովսկայայի խորհրդականը նշել է, որ բելառուս քաղաքական գործչի գրասենյակը «լուրջ մտահոգված է շարունակական և նոր սպառնալիքներով»։

«Մենք վստահում և հարգում ենք Լիտվայի անվտանգության և հետախուզության ծառայությունների պրոֆեսիոնալիզմը։ Սակայն ընդգծում ենք՝ անվտանգությունը շքեղություն չէ, այլ գոյատևման հարց։ Տիխանովսկայայի և նրա թիմի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի ոչ միայն նրանց անձնական անվտանգության, այլև արտերկրում Բելառուսի ժողովրդավարական ներկայացուցչության կայուն գործունեության համար»,- ասել է նա։

Հոկտեմբերի 7-ին Լիտվայի իշխանությունները հայտարարել էին, որ որոշել են նվազեցնել Սվետլանա Տիխանովսկայայի ֆիզիկական անվտանգության ապահովման մակարդակը։ Լիտվական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից։ Լիտվայի իշխանությունները չեն բացահայտել Տիխանովսկայայի անվտանգության հետ կապված կոնկրետ փոփոխությունները։

Սվետլանա Տիխանովսկայան 2020 թվականից ի վեր ապահովված էր 24-ժամյա անվտանգությամբ, երբ ստիպված էր լքել Բելառուսը և գալ Լիտվա՝ նախագահական ընտրություններին մասնակցելուց հետո, որոնք ավարտվել էին զանգվածային բողոքի ցույցերով։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Տիխանովսկայայի անվտանգությունը նախկինում իրականացնում էր Լիտվայի ղեկավարության անվտանգության ծառայությունը։ Այս գործառույթներն այժմ հանձնարարված են Քրեական ոստիկանության բյուրոյին, որն ապահովում է վկաների և տուժողների պաշտպանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի