Մերձկասպյան երկրների նավատորմերը համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կասպից ծովի երկրների ռազմածովային նավատորմերը ստորագրել են Կասպից ծովում համապարփակ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Ղազախստանի ռազմածովային հրամանատարների միջև։

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ Կասպից ծովում կայուն անվտանգությունն ապահովելու համար։ Նշվում է, որ տարածաշրջանից դուրս գտնվող ոչ մի երկրի կամ ուժի թույլ չի տրվի միջամտել Կասպից ծովի ներքին գործերին։

Անվտանգությունը և Կասպից ծովին վերաբերող բոլոր հարցերի լուծումը կապահովվեն բացառապես Կասպից ծովի ափամերձ պետությունների որոշումների հիման վրա։

Ռուսաստանն էլ Իրանին, Ղազախստանին և Ադրբեջանին առաջարկել է Կասպից ծովի երկրների միջև համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս առաջարկը ներկայացվել է Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպման ժամանակ, որտեղ ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը։

2026 թվականի համար առաջարկվող զորավարժությունների նպատակը կլինի նավագնացության և ծովային տնտեսական օբյեկտների անվտանգության ապահովման մշակումը։ Նախատեսվում է գործնականում մշակել համագործակցությունը Կասպից ծովում որոնողական-փրկարարական գործողություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի